Հյուսիսային Կորեան պատրաստ է չորրորդ միջուկային փորձարկմանը
Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Գվան Չժինն այսօր հայտարարել է, որ հյուսիսկորեական Փունգերի միջուկային փորձադաշտում ավարտվել են չորրորդ միջուկային փորձարկման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ «Ռենհալ» գործակալությանը հղումով։
Կիմ Գվան Չժինը ՀԿ Ազգային ասամբլեայի նիստին նշել է նաև, որ միջուկային փորձարկման անմիջական իրագործման միտումներ չկան. Հյուսիսային Կորեան կարող է հեռահար գործարկման հրթիռ բաց թողնել։ Ավելի վաղ Փհենյանը միջուկային փորձարկումը և հրթիռի բաց թողումը միաժամանակ են իրագործել։
Հյուսիսային Կորեան պատրաստ է չորրորդ միջուկային փորձարկմանը