Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կրկին չի կարողացել այցելել Թուրքիա։ Այն նախատեսված էր դեռ դեկտեմբերի 17-ին։ Թուրքական «Haberler» կայքի փոխանցմամբ՝ փետրվարի 20-21-ին Անկարա այցելելու Թուրքիայի հրավերն Իրանը մերժել է՝ պատճառաբանելով նախագահի զբաղվածությունը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել էր, որ Ռոուհանիի այցն անմիջապես պետք է հաջորդի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Թեհրան մեկնելուն, սակայն պատասխան այցն այդպես էլ չեղավ։
Իրանի նախագահը կրկին հետաձգել է Թուրքիա իր այցը