Քաղաքական

10.02.2014 16:42


Լ. Զուրաբյան. «Մի րոպե չեմ կասկածում, որ Սերժ Սարգսյանը տեղյակ եղել է օֆշորային գործարքներից»

Լ. Զուրաբյան. «Մի րոպե չեմ կասկածում, որ Սերժ Սարգսյանը տեղյակ եղել է օֆշորային գործարքներից»

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի բացառում, որ «օֆշորային եռյակից» ձերբակալված Աշոտ Սուքիասյանն ամբողջ մեղքն իր վրա կվերցնի։

–Ոչինչ բացառել չի կարելի։ Այսօր Հայաստանում գործող արդարադատության համակարգի պայմաններում տրամաբանական է պատկերացնել, որ գործարքի են եկել Աշոտ Սուքիասյանի հետ՝ ինքն ամբողջ մեղավորությունը վերցնի իր վրա,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Լևոն Զուրաբյանը։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ դա համոզիչ չի լինի, և եթե այսօր էլ այդ գործը չբացահայտվի, միևնույն է՝ մի օր ամեն ինչ պարզվելու է։

–Կասկած չունեմ, որ վարչապետն օֆշորային բոլոր հանցագործությունների մեջ մեղավոր է։ Բայց եթե Տիգրան Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկեն, պիտի ենթարկեն նաև ամբողջ վարչախմբին՝ Սերժ Սարգսյանից սկսած,–ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ մի րոպե չի կասկածում՝ Սերժ Սարգսյանը տեղյակ եղե՛լ է Տիգրան Սարգսյանի օֆշորային գործարքներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը