Բրահիմին պնդելու է, որ սիրիական կողմերն ընդհանուր հայտարարություն ընդունեն
Սիրիայի հարցով ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի միասնական հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին կպնդի, որ սիրիական կողմերն ընդհանուր հայտարարություն ընդունեն։ Այս մասին այսօր հաղորդել է «ИТАР–ТАСС» գործակալության դիվանագիտական աղբյուրը։ Միջազգային հատուկ ներկայացուցիչը «Ժնև-2»–ի երկրորդ փուլի ընթացքում կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի փաստաթուղթն ընդունվի։ Հայտարարության մեջ պետք է ընդգծվեն Սիրիայի ինքնիշխանությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ահաբեկչության դեմ պայքարը։