Լրահոս

10.02.2014 21:48


ԴԵՄ են նաև Օպերայի աշխատակիցները

ԴԵՄ են նաև Օպերայի աշխատակիցները

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը հրաժարվել է բեմ բարձրանալ: «Անուշ» օպերայի տոմսերը գնած հանդիսատեսը լքել է համերգասրահը, իսկ դերասաններն ու նվագախմբի ներկայացուցիչները հավաքվել են թատրոնի հետնամուտքի մոտ:

Նրանք բողոքում էին պարտադիր կենսաթոշակային համակարգով այս ամիս իրենց աշխատավարձերի նվազման դեմ: Դերասանները հայտնեցին, որ թատրոնի մոտ 700-հոգանոց աշխատակազմը` ներառյալ դերասանական և սպասարկող անձնակազմը, երգչախումբն ու նվագախումբը, որոշել են բոյկոտել աշխատանքային նման պայմանները:

Նրանք հայտարարեցին, որ փետրվարի 11-ին, առավոտյան 11-ին կրկին կհավաքվեն Օպերային թատրոնի ետնամուտքի մոտ և կհրաժարվեն մասնակցել «Տրավիատա» ներկայացման փորձին:

Մանրամասները՝ civilnet.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը