Նախագահականը մոտ կես մլն դրամ կծախսի ավելների համար
Արդեն պատրաստ է Սերժ Սարգսյանի աշխատակազմի՝ այս տարվա համար նախատեսված գնումների պլանը: Եւ ինչպես ամեն տարի, այս անգամ եւս՝ պլանում հետաքրքիր գնումներով տողեր կան: Օրինակ՝ պարզվում է, որ նախագահականում ամեն օր հավաքարարները առնվազն մեկ հատ ավել են փոխում: Այլ կերպ հնարավար չէ հասկանալ այն, թե ինչո՞ւ է մեկ տարվա համար նախագահականը նախատեսել գնել 500 հատ ավել՝ այսինքն, օրվա կտրվածքով մոտ 1.4 հատ ավել: Յուրաքանչյուր ավելի համար նախագահականում նախատեսել են վճարել 900 դրամ, իսկ տարվա համար՝ 500 հատ ավելի համար վճարելու են (կամ՝ ավելի ճիշտ, մենք՝ հարկատուրներս ենք վճարելու) 450 հազար դրամ: Ի տարբերություն ավելների, աղբը հավաքելու համար նախատեսված գոգաթիակների հարցում նախագահականում ավելի համեստ են գտնվել՝ պատվիրելու են ընդամենը 100 հատ՝ հատը 1400 դրամով, ընդհանուր առմամբ վճարելով 140 հազար դրամ:
Նախագահականի՝ այս տարվա համար նախատեսված ուշագրավ ծախսերի մասին՝ առաջիկայում ավելի մանրամասն:

Աղբյուրը՝ ilur.am։