Լրահոս

11.02.2014 09:22


«Վրաստանի Հայ Համայնք»-ի կոչը

«Վրաստանի Հայ Համայնք»-ի կոչը

«Վրաստանի Հայ Համայնք»-ը կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ ավելորդ հուզականությունից և գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել վիրահայությանը ու մասնավորապես նրա բարի համբավին: Մենք համոզված ենք նրանում, որ ցանկացած խնդիր կամ հարց որ կարող է առաջանալ տարբեր խմբերի միջև, Համայնքը, հանուն ընդհանուր շահի, պիտի իր մեջ ուժ գտնի լուծելու երկխոսության միջոցով իր իսկ շրջանակներում: Անհանդուրժելի է, որ նման թեմաները դառնան հանրային քննարկումների առարկա, վիրահայության մասը չհանդիսացող տարբեր խմբերի կողմից:

Միայն մեր համախմբվածությունը ու ներքին ներդաշնակությունը թույլ կտա մեզ դիմակայելու այն բազմաթիվ մարտահրավերներին ու դժվարություններին, որոնք այսօր վիրահայության առջև են ծառացած:

Վրաստանի Հայ Համայնք

Հիշեցնում ենք, որ վերջին օրերս մամուլում հնչել են մեղադրանքներ ուղղված Վիրահայոց թեմի առաջնորդին և պատասխան հերքումը:

Այս խորագրի վերջին նյութերը