Տնտեսական

11.02.2014 09:28


«Ալիշան» պահածոների գործարանն արդեն հինգ օր է՝ չի աշխատում

«Ալիշան» պահածոների գործարանն արդեն հինգ օր է՝ չի աշխատում

Դադարեցված գազամատակարարման պատճառով արդեն հինգ օր է, ինչ ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանը չի աշխատում: Այս պահին գործարանի տնօրենը՝ Սերժիկ Մոսեսյանը, նյութեր է նախապատրաստում, որպեսզի դատական հայց ներկայացնի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դեմ: Հիշեցնենք՝ օրեր առաջ կայացած ասուլիսին գործարանի տնօրենը բարձրաձայնել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված հաշվարկները սխալ են:
«Ի դեպ, գործարանի տնօրենը մտադիր է չվճարել այնքան ժամանակ, մինչև նորմալ չհաշվեն սպառած գազի ծավալն ու գանձվող գումարի չափը»,–գրում է «Ժողովուրդ»-ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը