«Ժողովուրդ»-ը ահազանգ է ստացել ՀՀ Շիրակի մարզի Արթիկի ծննդատան մի քանի աշխատակիցներից, որոնք դժգոհել են, որ իրենք մոտ երկու ամիս աշխատավարձ չեն ստացել։
Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանից թերթը հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը, որ աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել։ «Ես նման ահազանգ չեմ ստացել։ Լավ քաջատեղյակ եմ ծննդատան ֆինանսական վիճակին, իրենք խնդիրներ չունեն, որ աշխատավարձ վճարելու պրոբլեմ ունենան։ Հնարավոր է՝ ինչ-որ կազմակերպչական խնդիրներ են առաջացել, դե տարեվերջ էր, հիմա էլ՝ տարվա բյուջետային սկիզբ, բյուջեի նոր հաստատում։ Վերջին հաշվով էլ օրենքով սահմանված կարգով հունվարի աշխատավարձը տնօրենն իրավունք ունի վճարելու մինչև փետրվարի 20-ը»,–ասել է քաղաքապետը։
Արթիկի ծննդատանը երկու ամիս աշխատավարձ չեն ստացել

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։