Աշխարհ

11.02.2014 11:19


ԱՄՆ ռազմական հրամանատարությունը հրամայել է ոչնչացնել Բեն Լադենի դիակի լուսանկարները

ԱՄՆ ռազմական հրամանատարությունը հրամայել է ոչնչացնել Բեն Լադենի դիակի լուսանկարները

Ինչպես փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը, ԱՄՆ ԶՈՒ հրամանատարության հատուկ գործողությունների ծովակալ Ուիլյամ Մաքրեյվենը «Ալ–Քաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենի մահից 11 օր անց հրամայել է ոչնչացնել նրա դիակի լուսակնարները կամ փոխանցել ԿՀՎ–ին։ Այս մասին նախօրեին հայտնել են «Judicial Watch» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները, որոնց ձեռքում էր հայտնվել համապատասխան էլեկտրոնային հաղորդագրությունը։ Փաստաթուղթը ապագաղտնիացվել է մասնակի, այնտեղ բացակայում են մի քանի անուն, պաշտոն և ամսաթիվ։ 2011թ. մայիսի 2-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ «Ալ–Քաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենը սպանվել է Պակիստանի հյուսիս–արևմուտքում՝ Աբբոթաբադ քաղաքում։

Այս խորագրի վերջին նյութերը