Աշխարհ

11.02.2014 11:55


Հիլարի Քլինթոնն իրեն է մեղադրել Մոնիկա Լևինսկու հետ ամուսնու ունեցած կապի համար

Հիլարի Քլինթոնն իրեն է մեղադրել Մոնիկա Լևինսկու հետ ամուսնու ունեցած կապի համար

ԱՄՆ-ում հասանելի են դարձել Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վստահված անձ Դիանա Բլերի անձնական փաստաթղթերը, որոնցում նկարագրված են Քլինթոնի առանձնազրույցները։ «The Daily News»-ի փոխանցմամբ՝ դրանցում ԱՄՆ նախկին առաջին տիկինը պաշտպանել է ամուսնուն՝ Բիլ Քլինթոնին, չնայած վերջինի՝ Մոնիկա Լևինսկու հետ ունեցած սկանդալային սիրային կապին։ Ավելին, Հիլարի Քլինթոնի ամուսնու դավաճանության համար ինքն իրեն է մեղադրել։

«Նա կարծում է, որ ինքն այնքան էլ խելացի ու զգացմունքային չի եղել։ Իսկ աշխատանքային ծանրաբեռնվածությունը թույլ չի տվել հասկանալ, թե ինչ գնով է վճարում դրա դիմաց»,–հիշում է Դիանա Բլերը։

Դիանա Բլերը, ում Հիլարի Քլինթոնը մի անգամ անվանել է «ամենամտերիմ ընկեր», մահացել է 2000թ.–ին՝ 62 տարեկան հասակում։ Նրա անձնական փաստաթղթերը հանձնվել են Արկանզասի համալսարանին։

Այս խորագրի վերջին նյութերը