Աշխարհ

11.02.2014 21:50


Թուրք գործարարը ձերբակալվել է Պուտինի տան պատին միզելու համար

Թուրք գործարարը ձերբակալվել է Պուտինի տան պատին միզելու համար

Սոչիում տհաճ իրավիճակի մեջ է հայտնվել ազգությամբ թուրք, հոլանդական «Corendon Turizm» ընկերության ղեկավար Աթըլայ Ուսլուն։ Թուրք գործարարը միզել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տան պատին, ինչից հետո անմիջապես բերման է ենթարկվել ու հարցաքննվել։ Թուրքական «Ensonhaber» պարբերականի փոխանցմամբ՝ գործարարն ընկերների հետ նշելիս է եղել հոլանդացի մարզիկների հաղթանակը, և չի իմացել՝ ում տան պատին է բնական կարիքները հոգացել։ Մեկ ժամ հարցաքննությունից հետո նա ազատ է արձակվել:

Այս խորագրի վերջին նյութերը