Ինչպե՞ս է կոչվում իշխանությունը, որը ցանկանում է, բայց չի կարողանում
Ելնենք անմեղության կանխավարկածից. իշխանությունը ոչ թե չի ցանկանում լինել ի նպաստ պետության ու ժողովրդի, այլ չի կարողանում։ Շատ է ցանկանում, գիշերներով չի քնում, բայց չի կարողանում։
Այն, որ իշխանական վերնախավը հետևողականորեն հարստանում է, իսկ երկրի բնակչությունը՝ աղքատանում կամ արտագաղթում, դա ևս չար կամքի դրսևորում չէ։ Պարզապես չի ստացվում կառուցել «Հայկական աշխարհ»։ Թարսի պես ամեն ինչ թարս է բուսնում։ Ու պետք չէ այդքան հայհոյել իշխանությանը։ Վիճակն իսկապես լուրջ է և իրական մարդասիրական մոտեցում է պահանջում։
Անընդհատ ձախողվել ու շարունակել համընդհանուր ընդվզմանը նպաստող որոշումներ կայացնե՞լ։ Համաձայնվե՛ք՝ դրան միտումնավոր միայն ինքնասպանը կգնա։ Այնպես որ, ելնում ենք անմեղության կանխավարկածից։ Համատարած, ամեն քայլափոխի հնչող, մեր կենցաղի անբաժան մաս դարձած կոշտ (երբեմն՝ չափից ավելի) գնահատականներից խուսափելու համար հիշենք հին ու բարի անեկդոտը՝ «Ինչպե՞սէկոչվումտղամարդը, որըցանկանումէ, բայցչիկարողանում...»։
Եվ այսպես,
1. Ինչպե՞ս է կոչվում իշխանությունը, որը ցանկանում է, բայց չի կարողանում։
2. Ինչպե՞ս է կոչվում իշխանությունը, որը կարող է, բայց չի ցանկանում։
Ինչպե՞ս է կոչվում իշխանությունը, որը ցանկանում է, բայց չի կարողանում
Ելնենք անմեղության կանխավարկածից. իշխանությունը ոչ թե չի ցանկանում լինել ի նպաստ պետության ու ժողովրդի, այլ չի կարողանում։ Շատ է ցանկանում, գիշերներով չի քնում, բայց չի կարողանում։
Այն, որ իշխանական վերնախավը հետևողականորեն հարստանում է, իսկ երկրի բնակչությունը՝ աղքատանում կամ արտագաղթում, դա ևս չար կամքի դրսևորում չէ։ Պարզապես չի ստացվում կառուցել «Հայկական աշխարհ»։ Թարսի պես ամեն ինչ թարս է բուսնում։ Ու պետք չէ այդքան հայհոյել իշխանությանը։ Վիճակն իսկապես լուրջ է և իրական մարդասիրական մոտեցում է պահանջում։
Անընդհատ ձախողվել ու շարունակել համընդհանուր ընդվզմանը նպաստող որոշումներ կայացնե՞լ։ Համաձայնվե՛ք՝ դրան միտումնավոր միայն ինքնասպանը կգնա։ Այնպես որ, ելնում ենք անմեղության կանխավարկածից։ Համատարած, ամեն քայլափոխի հնչող, մեր կենցաղի անբաժան մաս դարձած կոշտ (երբեմն՝ չափից ավելի) գնահատականներից խուսափելու համար հիշենք հին ու բարի անեկդոտը՝ «Ինչպե՞ս է կոչվում տղամարդը, որը ցանկանում է, բայց չի կարողանում...»։
Եվ այսպես,
1. Ինչպե՞ս է կոչվում իշխանությունը, որը ցանկանում է, բայց չի կարողանում։
2. Ինչպե՞ս է կոչվում իշխանությունը, որը կարող է, բայց չի ցանկանում։
3. Ուշադրություն՝ ինչպե՞ս է կոչվում իշխանությունը, որը ո՛չ կարող է, ո՛չ էլ ցանկանում է։
Խնդրում ենք տալ միայն մասնագիտական պատասխաններ։
«7 օր»–ի՝ անմեղության կանխավարկածի հանձնաժողով