Լրահոս

25.11.2010 14:51


Սերժ Սարգսյանը չգիտե՞ր, երբ հույս էր հայտնում, թե Ադրբեջանի նախագահն էլ կլինի Հայաստանում

Սերժ Սարգսյանը չգիտե՞ր, երբ հույս էր հայտնում, թե Ադրբեջանի նախագահն էլ կլինի Հայաստանում

-Երբ մի մարդու ցանկանում ես մի ճշմարտության մեջ համոզել, ու այդ մարդը չի լսում, ստիպված ես իր լեզվով սկսել իր հետ խոսել,-ասել է Համլետ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հայկական քարոզչության հարձակողական դառնալը այսօր և ոչ ավելի շուտ։

Նա նշել է, որ իր կարծիքով ՀՀ նախագահը սկսել է համարժեք քայլեր կատարել Իլհամ Ալիևի դեմարշների և հոխորտանքների դեմ, որն օգտակար է ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև ժողովրդի, բանակի բարոյական ոգին ամրապնդելու համար։

-Գիտեք, ես չեմ էլ ցանկանում ադրբեջանցիներին վիրավորել, բայց ես շատ լավ ծանոթ եմ նրանց, շատ լավ գիտեմ նրանց մենթալիտետը։ Մի շատ հին խոսք կա՝ մինչև թուրքին չծեծես, աշնա (բարեկամ) չի դառնա,-ասել է Համլետ Հարությունյանը և հավելել, որ ղարաբաղյան հակամարտությունը միայն ռազմական չէ, սա նաև հակամարտություն է տարբեր քաղաքակրթությունների միջև, ինչն էլ ազատագրական պայքարի կարևոր նախադրյալներից մեկը եղավ։

Նրա խոսքերով՝ հաճախ մենք ինքներս ադրբեջանցիների ջրաղացին ջուր ենք լցնում, երբ, օրինակ, ասում ենք՝ նժդեհականությունը ռասիզմ է։

Հ. Հարությունյանն ասել է, թե Ադրբեջանի ստերից հաճախ ապշած է մնում, ինքն ուղղակի չի հասկանում, թե ինչպե՞ս կարող է մի ժողովուրդ, որի ազգային հերոսը Ղաչաղ Նաբին է, կապ ունենալ աշխարհի քաղաքակիրթ ազգերի հետ, ինչպե՞ս կարող է մի ժողովուրդ, որի առաջին օպերան հայ է գրել, կապ ունենալ շումերների հետ, ինչպե՞ս կարող է մի ազգ, որի գրերը ընդամենը 70 տարվա ընթացքում 4 անգամ փոխվել են, և ի վերջո ընդունվել է լատինատառ այբուբենը, կապ ունենալ մարերի հետ և այլն։

-Միշտ քաղաքակիրթ մարդը դժվար է հասկանում աբորիգեններին, հատկապես երբ այդ աբորիգենները վայրենի են,-ընդգծել է նա։

 «7օր»-ի՝ «Այս բոլոր տարբերությունները չգիտե՞ր նախագահ Սերժ Սարգսյանը, երբ դիմավորելով Թուրքիայի նախագահին Հայաստանում՝ հույս հայտնեց, թե մի օր էլ Ադրբեջանի նախագահը կլինի Հայաստանում» հարցին ի պատասխան՝ Համլետ Հարությունյանն ասել է, թե դրանում տարօրինակ բան չկա, և եթե Ադրբեջանը համոզվի, որ այդ ճանապարհն անդարձ է, դա կլինի.

-Իհարկե՝ գալու է։ Ինչ-որ մի բան պետք է լինի, հո 1000 տարի մենք թշնամիներ չե՞նք մնալու։ Կա՛մ մեզ պետք է գրկեն-տանեն ուրիշ տեղ, կա՛մ իրենց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը