Լրահոս

11.02.2014 16:46


Երեք արտգործնախարարներ՝ արտաքին քաղաքականության մասին

Երեք արտգործնախարարներ՝ արտաքին քաղաքականության մասին

Հինգշաբթի «Սիվիլիթաս» հիմնադրամը քննարկում է հրավիրել «Հայաստանի այսօրն ու վաղը» թեմայով, որին կմասնակցեն երեք նախկին արտգործնախարարները՝ Վահան Փափազյանը, Ալեքսանդր Արզումանյանը և ես:

Ցանկալի կլիներ, որ քննարկմանը ներկա լիներ նաև առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց զուտ ժամանակի բերումով նա չի կարողանալու մասնակցել:

Համենայնդեպս, ես ուրախ եմ, որ հնարավորություն է ստեղծվել երեք արտգործնախարարներով անդրադառնալու Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին: Վստահ եմ՝ մենք կխոսենք տարբեր թեմաների մասին, բայց հաշվի առնելով, որ դա արտգործնախարարների քննարկում է, շեշտը կդրվի արտաքին քաղաքականության վրա:

Այսօր, իսկապես, այդ հարթության վրա բազմաթիվ զարգացումներ կան, որոնք մեր ժողովրդի համար ճակատագրական կարող են լինել, և արժե, որ դրանք առավել խորքային վերլուծության և քննարկման արժանանան:

Միջոցառումը տեղի կունենա հինգշաբթի՝ փետրվարի 13-ին՝ ժամը 17:00-ին, «Երևան» հյուրանոցում։ Այն կվարի «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը