«Դ!ԵՄ ԵՄ» անդամ. «Բոլոր տեսակի հարցերի լուծումը կտրվի միայն իշխանափոխությունից հետո»
Հարցազրույց «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, մենեջեր ՇուշանՇուշանյանի հետ
–Ի՞նչըՁեզդրդեցմիանալկուտակայինկենսաթոշակայինհամակարգիպարտադիրբաղադրիչի դեմ պայքարին։
–Պայքարին դրդեց միանալ «պարտադիր» տերմինը: Ես դեմ չեմ կուտակային կենսաթոշակային համակարգին, սակայն այն պետք է լինի կամավոր: Յուրաքանչյուր ոք ինքը պետք է որոշի՝ ինչպես տնօրինել սեփական գումարը: Մարդիկ իրենք կարող են խնայողություններ անել ապագայի համար (չնայած այսօրվա պայմաններում կոմունալ վճարները գերազանցում են մաքուր աշխատավարձը, ուր մնաց՝ մտածեն խնայողությունների մասին), այդ դեպքում՝ հույսը դնելով իրենք իրենց վրա և ոչ թե իշխանությունների, որոնք, մեղմ ասած, այնքան էլ վստահություն չեն ներշնչում:
–Պետական բյուջեի գումարները չեն բավականացնում մեծահասակների թոշակների համար, և քանի որ աշխատուժը հիմա ավելի քիչ է, քան թոշակառուները, պետք է ինչ–որ կերպ լցնել բյուջեն: Երիտասարդները, հոգնելով այստեղի անարդարություններից, հեռանում են և, հետևաբար, հարկերը քչանում են, այդ պատճառով էլ իշխանությունները սկսել են դիմել նման «օրինական» քայլերի:
–Իսկ ընդհանրապես, ժողովրդիկարծիքըհաշվիչառնելու ՀՀ կառավարությաննմանգործելաոճըինչպե՞սեքգնահատում։
–Բնականաբար, վատ, որովհետև այնքան են հղփացել, որ նրանց չի հետաքրքրում մարդկանց կարծիքը՝ ինչ են ուզում մարդիկ, նույնիսկ այն դեպքում, երբ նրանց գրպանին են կպնում: Ընտրության տարբերակ չթողնելով` խելացի երիտասարդներին ստիպում են հեռանալ հայրենիքից: Այսպես շարունակելու դեպքում մի քանի տարի անց Հայաստանում աշխատուժ չի մնալու:
–Կարծում եմ՝ այս պայքարը միայն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ չէ, այլ նաև ներկայիս իշխանությունների: Մեծամասնությունն է պահանջում իշխանափոխություն, եթե ոչ բոլորը: Եթե պայքարը միայն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ լինի և, ի վերջո, ժողովուրդը հաղթի, միևնույն է, իշխանությունը վաղը կարող է մեկ այլ` ավելի վատ օրենք ընդունել՝ կրկին ի վնաս ժողոդրդի, հետևաբար, պետք է իշխանափոխություն պահանջել: Խնդիրը վերացնելու համար պետք է հիմքից սկսել:
–Ո՛չ, միանշանակ համամիտ չեմ. ոչիշխանական 4 հզոր խմբակցությունները համախմբված են ու գործում են ժողովրդի հետ միասին, նրանք մեծ դերակատարություն ունեն քաղաքացիական պայքարի մեջ և միշտ կանգնած են ժողովրդի կողքին՝ բոլոր տեսակի հարցերի հետ կապված։ Եվ ես կարծում եմ, որ ամենամեծ ու ամենակոպիտ սխալն այն կլինի, որ ոչիշխանական 4 հզոր խմբակցություններն իրենց մանդատները վայր դնեն կամ չխառնվեն քաղաքացիական պայքարին։ Իսկ ինչ վերաբերում է փողոց դուրս գալուն, իրենք լիովին պատրաստ են ժողովրդի հետ միասին դուրս գալ փողոց ու իրենց անվստահությունը հայտնել իշխանություններին: Մանդատները վայր դնելն ու չխառնվելը քաղաքացիական պայքարին անիմաստ մտածելակերպ է: Միանշանակ է, որ բոլոր տեսակի հարցերի լուծումը կտրվի միայն իշխանափոխությունից հետո, այլընտրանք չկա՛:
«Դ!ԵՄ ԵՄ» անդամ. «Բոլոր տեսակի հարցերի լուծումը կտրվի միայն իշխանափոխությունից հետո»
Հարցազրույց «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, մենեջեր Շուշան Շուշանյանի հետ
–Ի՞նչը Ձեզ դրդեց միանալ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարին։
–Պայքարին դրդեց միանալ «պարտադիր» տերմինը: Ես դեմ չեմ կուտակային կենսաթոշակային համակարգին, սակայն այն պետք է լինի կամավոր: Յուրաքանչյուր ոք ինքը պետք է որոշի՝ ինչպես տնօրինել սեփական գումարը: Մարդիկ իրենք կարող են խնայողություններ անել ապագայի համար (չնայած այսօրվա պայմաններում կոմունալ վճարները գերազանցում են մաքուր աշխատավարձը, ուր մնաց՝ մտածեն խնայողությունների մասին), այդ դեպքում՝ հույսը դնելով իրենք իրենց վրա և ոչ թե իշխանությունների, որոնք, մեղմ ասած, այնքան էլ վստահություն չեն ներշնչում:
–Չնայած ծավալված դժգոհությանը և սոցիալական ծանրագույն պայմաններին՝ ՀՀ կառավարությունը համառորեն ուզում է մարդկանցից պարտադրաբար պահումներ անել։ Ձեր կարծիքով ինչո՞ւ է կառավարությունը մարդկանց ձեռքից նման միջոցներով փող գանձում։
–Պետական բյուջեի գումարները չեն բավականացնում մեծահասակների թոշակների համար, և քանի որ աշխատուժը հիմա ավելի քիչ է, քան թոշակառուները, պետք է ինչ–որ կերպ լցնել բյուջեն: Երիտասարդները, հոգնելով այստեղի անարդարություններից, հեռանում են և, հետևաբար, հարկերը քչանում են, այդ պատճառով էլ իշխանությունները սկսել են դիմել նման «օրինական» քայլերի:
–Իսկ ընդհանրապես, ժողովրդի կարծիքը հաշվի չառնելու ՀՀ կառավարության նման գործելաոճը ինչպե՞ս եք գնահատում։
–Բնականաբար, վատ, որովհետև այնքան են հղփացել, որ նրանց չի հետաքրքրում մարդկանց կարծիքը՝ ինչ են ուզում մարդիկ, նույնիսկ այն դեպքում, երբ նրանց գրպանին են կպնում: Ընտրության տարբերակ չթողնելով` խելացի երիտասարդներին ստիպում են հեռանալ հայրենիքից: Այսպես շարունակելու դեպքում մի քանի տարի անց Հայաստանում աշխատուժ չի մնալու:
–Ընդդեմ կուտակայինի սկսված այս պայքարը հնարավո՞ր է՝ ձնագնդիի էֆեկտ ստանա և, ի վերջո, հասնի իշխանափոխության պահանջին։
–Կարծում եմ՝ այս պայքարը միայն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ չէ, այլ նաև ներկայիս իշխանությունների: Մեծամասնությունն է պահանջում իշխանափոխություն, եթե ոչ բոլորը: Եթե պայքարը միայն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ լինի և, ի վերջո, ժողովուրդը հաղթի, միևնույն է, իշխանությունը վաղը կարող է մեկ այլ` ավելի վատ օրենք ընդունել՝ կրկին ի վնաս ժողոդրդի, հետևաբար, պետք է իշխանափոխություն պահանջել: Խնդիրը վերացնելու համար պետք է հիմքից սկսել:
–Որքանո՞վ են այդ պայքարում իրենց նպաստը բերում ԱԺ 4 ոչիշխանական խմբակցությունները։ Տեսակետ կա, որ նրանք պետք է մանդատները վայր դնեն, դուրս գան փողոց, կամ էլ ընդհանրապես չխառնվեն քաղաքացիական պայքարին։ Համամի՞տ եք։
–Ո՛չ, միանշանակ համամիտ չեմ. ոչիշխանական 4 հզոր խմբակցությունները համախմբված են ու գործում են ժողովրդի հետ միասին, նրանք մեծ դերակատարություն ունեն քաղաքացիական պայքարի մեջ և միշտ կանգնած են ժողովրդի կողքին՝ բոլոր տեսակի հարցերի հետ կապված։ Եվ ես կարծում եմ, որ ամենամեծ ու ամենակոպիտ սխալն այն կլինի, որ ոչիշխանական 4 հզոր խմբակցություններն իրենց մանդատները վայր դնեն կամ չխառնվեն քաղաքացիական պայքարին։ Իսկ ինչ վերաբերում է փողոց դուրս գալուն, իրենք լիովին պատրաստ են ժողովրդի հետ միասին դուրս գալ փողոց ու իրենց անվստահությունը հայտնել իշխանություններին: Մանդատները վայր դնելն ու չխառնվելը քաղաքացիական պայքարին անիմաստ մտածելակերպ է: Միանշանակ է, որ բոլոր տեսակի հարցերի լուծումը կտրվի միայն իշխանափոխությունից հետո, այլընտրանք չկա՛:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը