Լրահոս

11.02.2014 17:35


Կիպրոսյան խնդրի կարգավորման բանակցությունները մեկնարկել են

Կիպրոսյան խնդրի կարգավորման բանակցությունները մեկնարկել են

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և թուրք–կիպրոսցիների առաջնորդ Դերվիշ Էրօղլուն այսօր հանդիպել են կիպրոսյան խնդրի կարգավորման բանակցությունների շրջանակներում։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ «Ֆրանս պրես»–ին հղումով։ Կիպրոսը դե ֆակտո բաժանված է 1974–ից՝ Թուրքիայի ռազմական միջամտությունից հետո։ Ներկայումս կղզու հյուսիսային հատվածի ավելի քան երրորդ մասն օկուպացված է, այնտեղ հռչակվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետությունը։ Կիպրոսի վերամիավորման բանակցությունները դադարեցվել են 2012թ. գարնանից, իսկ դրանց վերսկսումը ձգձգվել էր կողմերի միջև համատեղ հայտարարության բովանդակության տարակարծությունների պատճառով։ Անցյալ շաբաթ Անաստասիադիսը հայտարարել է, որ տեքստը համակարգված է։ Հայտնի է, որ Նիկոսիայի օդանավակայանի տարածքում հանդիպումը կտևի մեկ ժամ։ Բանակցությունները կանցնեն ՄԱԿ–ի խաղաղարար կազմի ղեկավար Լիզա Բաթթենհեյմի ներկայությամբ։ Սպասվում է, որ հենց նա կկարդա համատեղ հայտարարության տեքստը։ ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ համատեղ հայտարարության մեջ խոսվում է միացյալ Կիպրոսի եվրոպական ապագայի մասին. միացյալ պետությունը պետք է լինի երկտարածքային ու երկհամայնքային դաշնային պետություն, մեկ միասնական միջազգային իրավական սուբյեկտ՝ որպես ԵՄ անդամ և ինքնիշխան։ Ինքնիշխանությունը վերաբերում է թե՛ հունական, թե՛ թուրքական համայնքներին։

Այս խորագրի վերջին նյութերը