Հրանտ Տեր-Աբրահամյանը իր վերջին երկու հոդվածներում գրել է հայաստանակենտրոնության մասին: Քանի որ այդ թեզին կարելի է անդրադառնալ նաև միջազգային հարաբերությունների ռեալիզմի տեսության տեսանկյունից, ես հիմնականում կփորձեմ եզրահանգումները կառուցել այդ տեսության շրջանակներում, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ կունենան Հրանտի կողմից բարձրացված հարցերի հետ:
Ընդունելով Մաքիավելիին որպես ռեալիզմի դպրոցի հիմնադիր հայրերից մեկը` փորձեմ ներկայացնել ռեալիզմի մի քանի դրույթներ, որոնց հիման վրա կկառուցեմ եզրահանգումները:
Ըստ ռեալիզմի տեսության` միջազգային հարաբերությունները հիմնված են պետության մրցակցային շահի վրա: Այսինքն՝ պետությունը որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ այլ պետությունների հետ մրցակցությունում փորձում է մաքսիմալացնել իր շահը: Ռեալիզմը ենթադրում է, որ պետությունը միջազգային հարաբերությունների ամենակարևոր սուբյեկտն է, այն նաև ենթադրում է, որ միջազգային հարաբերությունները անարխիկ են, որի պայմաններում չկա վերպետական կառույց, որը կարող է կարգավորել պետության վարքագիծը: Այդ համակարգում պետության հիմնական խնդիրն է գոյատևել և մաքսիմալացնել իր շահը:
Ռեալիզմը ենթադրում է, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է այնպիսի վարքագիծ դրսևորի, որը կմաքսիմալացնի իր շահը: Իհարկե Հայաստանի շահ հասկացությունը քննարկելու առարկա է, որովհետև այստեղ կարող է կարծիքները տարբեր լինել: Սակայն այդ շահը լավագույն տարբերակով պարզելու համար անհրաժեշտ է ունենալ հանրային դիսկուրս:
Այն քաղաքական ռեժիմը, որը գործում է Հայաստանում, թույլ չի տալիս արդյունավետ հանրային դիսկուրս տեղի ունենա: Եվ եթե նույնիսկ տեղի է ունենում որևիցե քննարկում, ապա իշխանությունը ունի բոլոր լծակները իր բոլոր որոշումները իրականացնելու համար` ի հակադրություն հանրային կարծիքի: Դրա վառ ապացույցն է Ասոցացման պայմանագրի բանակցությունները, որի արդյունքում Հայաստանը հայտնվեց Մաքսային Միությունում: Հետագայում գազի պայմանագրերը վավերացումը ևս ցույց տվեց, որ այլ քաղաքական ուժերի դեմ լինելը որևիցե ձև չի ազդում վավերացման գործընթացին, քանի որ Հանրապետական կուսակցությունը հսկիչ փաթեթ ունի ԱԺ-ում: Փաստացի հանրային դիսկուրսի ու Հայաստանի շահի ձևակերպման գլխավոր խոչընդոտ է հանդիսանում մեր քաղաքական համակարգը և այդ համակարգում առկա ուժային հարաբերակցությունը:
Հրանտը հոդվածում նշել էր, որ հայաստանակենտրոնությունը արևմտյան մեծ ընտանիքի լիիրավ անդամը լինելու գիտակցումն է, որը հանգեցնում է ինքնուրույն, սեփական շահերից բխող, կենտրոնն ինքն իր մեջ տեսնող քաղաքականության իրականացմանը: Կարծում եմ, որ հայաստանակենտրոն քաղաքականություն ունենալու հիմնական խոչընդոտը հանդիսանում է Հայաստանի քաղաքական համակարգը: Քաղաքական ուժի մոնոպոլիզացիան թույլ չի տալիս ունենալ հանրային դիսկուրս, որը հնարավորություն կտա ձևակերպել Հայաստանի շահը և վարել հայաստանակենտրոն քաղաքականություն:
Հայաստանակենտրոն լինելը պարտադրված է միջազգային հարաբերությունների անարխիկ կառուցվածքից: Սակայն Հայաստանը հաճախ ոչ հայաստանակենտրոն քաղաքականություն է վարում իր ներքին քաղաքական համակարգի պատճառով: Հայաստանակենտրոն քաղաքականությունից շեղումները բացառապես կապված են ներքաղաքական համակարգի հետ: Հայաստանակենտրոն քաղաքականություն ունենալու համար մեզ անհրաժեշտ է այլ քաղաքական համակարգ:
Հայաստանակենտրոնությունը ռեալիզմի տեսանկյունից

Արմեն Գրիգորյան