Լրահոս

12.02.2014 10:36


«ՅՈՒԿՈՍ» ընկերության ակտիվների մի մասը լվացվել է Հայաստանի միջոցով»

«ՅՈՒԿՈՍ» ընկերության ակտիվների մի մասը լվացվել է Հայաստանի միջոցով»

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է.

«Ռուսական «Ведомости» պարբերականը հանդես է եկել սենսացիոն հրապարակմամբ, ըստ որի՝ ռուս նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկուն պատկանող «ՅՈՒԿՈՍ» ընկերության ակտիվների մի մասը Ռուսաստանից Արևմուտք է դուրս բերվել կամ լվացվել Հայաստանի միջոցով։

Երբ Խոդորկովսկու «ՅՈՒԿՈՍ»–ը սնանկ ճանաչվեց, Ռուսաստանում սկսվեց նրա ակտիվների վերաբաշխումը։ Սակայն խոսքը գնում էր միայն Ռուսաստանում մնացած ակտիվների մասին, որոնց մեծ մասը ձեռք բերեց «Ռոսնեֆտ» ընկերությունը։

Իսկ ահա այն ակտիվները, որոնք ժամանակին դուրս էին բերվել Ռուսաստանից, առ այսօր չի հաջողվել հետ բերել։

Ըստ ռուսական պարբերականի՝ «ՅՈՒԿՈՍ»-ի արտասահմանյան ակտիվները գնահատվում են 9,6 մլրդ դոլար։ Ահա այդ ակտիվների մի մասն Արևմուտք է «փախել» Հայաստանում գրանցված «Yukos CIS Investments» ընկերության միջոցով, որը հանդիսացել է «ՅՈՒԿՈՍ»-ի 100–տոկոսանոց դուստր ձեռնարկությունը։ Հենց Հայաստանում գրանցված ընկերության միջոցով է «ՅՈՒԿՈՍ»-ը կառավարել բարդ օֆշորային կառույցը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը