«Շուտով մեզ աչքալուսանք կանեն՝ աղբահանության կոմունալ վարձի շեշտակի աճով»
Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ այսպիսի վայրենաբար թալանող, ապաշնորհ ու հանցավոր կառավարություն Հայաստանը երբեք չի ունեցել, ու կասկածում եմ, որ երբևիցե ունենա: Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով երկրի տնտեսությունից քարը քարին չի մնացել, ու հատկապես վերջին շրջանում Կառավարությունը խորտակվող նավից փախչող առնետախմբի նման կոպեկներով վաճառում է պետական վերջին ակտիվները, որոնք գոնե ինչ–որ չափով կարող են հետաքրքրել արտասահմանյան գնորդներին (դիտավորյալ չեմ ասում ներդնող, որովհետև այստեղ ներդրումի հոտ էլ չի գալիս): Հերթական բանը, որ վաճառվել է, «աղբ»-ն է: Այսուհետև ձեր շենքի ու առհասարակ ՀՀ տարածքում աղբահանություն կատարելու է արտասահմանյան ընկերություն, որը նաև արտահանելու է աղբը՝ վերամշակման նպատակով: Թվում է, թե ի՞նչ է եղել որ. զիբիլ ա, թող տանեն ու ինչ ուզեն՝ անեն, բայց ամեն ինչ չէ, որ տենց պարզ է: Օրինակ՝ սիրելի՛ հայրենակիցներ, մանրից էլ ավելի ձգեք ձեր գոտիները, որովհետև գրեթե վստահ եմ, որ շուտով մեզ աչքալուսանք կանեն՝ աղբահանության կոմունալ վարձի շեշտակի աճով: Բացի դրանից, հաշվի առեք, որ առանց այն էլ դեֆիցիտային մեր բյուջեն զրկվեց եկամտի հերթական աղբյուրից: Հա, վաճառելով՝ որոշակի գումար մուտք կանեն բյուջե, բայց դա մեկանգամյա վճարում է, այնինչ աղբահանությունից ստացվող եկամուտը մշտական էր: Ես մի բան գիտեմ՝ կա՛մ Տիգրան Սարգսյանն ա իր ենթակաների հետ էս երկրի հերն անիծելու, կա՛մ երկիրը՝ Տիկոյի ու իր ենթակաների:
«Շուտով մեզ աչքալուսանք կանեն՝ աղբահանության կոմունալ վարձի շեշտակի աճով»
Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ այսպիսի վայրենաբար թալանող, ապաշնորհ ու հանցավոր կառավարություն Հայաստանը երբեք չի ունեցել, ու կասկածում եմ, որ երբևիցե ունենա: Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով երկրի տնտեսությունից քարը քարին չի մնացել, ու հատկապես վերջին շրջանում Կառավարությունը խորտակվող նավից փախչող առնետախմբի նման կոպեկներով վաճառում է պետական վերջին ակտիվները, որոնք գոնե ինչ–որ չափով կարող են հետաքրքրել արտասահմանյան գնորդներին (դիտավորյալ չեմ ասում ներդնող, որովհետև այստեղ ներդրումի հոտ էլ չի գալիս):
Հերթական բանը, որ վաճառվել է, «աղբ»-ն է: Այսուհետև ձեր շենքի ու առհասարակ ՀՀ տարածքում աղբահանություն կատարելու է արտասահմանյան ընկերություն, որը նաև արտահանելու է աղբը՝ վերամշակման նպատակով: Թվում է, թե ի՞նչ է եղել որ. զիբիլ ա, թող տանեն ու ինչ ուզեն՝ անեն, բայց ամեն ինչ չէ, որ տենց պարզ է:
Օրինակ՝ սիրելի՛ հայրենակիցներ, մանրից էլ ավելի ձգեք ձեր գոտիները, որովհետև գրեթե վստահ եմ, որ շուտով մեզ աչքալուսանք կանեն՝ աղբահանության կոմունալ վարձի շեշտակի աճով: Բացի դրանից, հաշվի առեք, որ առանց այն էլ դեֆիցիտային մեր բյուջեն զրկվեց եկամտի հերթական աղբյուրից: Հա, վաճառելով՝ որոշակի գումար մուտք կանեն բյուջե, բայց դա մեկանգամյա վճարում է, այնինչ աղբահանությունից ստացվող եկամուտը մշտական էր:
Ես մի բան գիտեմ՝ կա՛մ Տիգրան Սարգսյանն ա իր ենթակաների հետ էս երկրի հերն անիծելու, կա՛մ երկիրը՝ Տիկոյի ու իր ենթակաների:
Արմեն Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից