Արգենտինայում 20 մարդ է տուժել բողոքի ակցիայի ժամանակ
Արգենտինայի հյուսիսում 20 մարդ վնասվածքներ է ստացել արգենտինական Չակո–Ռեսիստենսիա նահանգում կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ։ Սոցիալական շարժումների ակտիվիստները, որոնց թվում էին կանայք և երեխաներ, հավաքվել են տեղական վարչության շենքի մոտ։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ է կիրառել։ Ի պատասխան՝ ակցիայի մասնակիցները քարեր են գցել իրավապահների կողմը։ Ոստիկանությունը 10 մարդ է ձերբակալել։
Վերջին ամիսներին Արգենտինայում նկատվում է սոցիալական լարվածություն աճող գների ու ինֆլյացիայի համապատկերին, որն ընթացիկ տարում կարող է հասնել 30 տոկոսի։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР–ТАСС»-ը։