Պարտադիր կուտակայինի դեմ բողոքող մետրոպոլիտենի աշխատակիցները 7 օր էլ կսպասեն (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտյան Երևանի Կարեն Դեմիճյանի անվան մետրոպոլիտենի աշխատակիցները բողոքի գործողություն էին իրականացնում՝ բողոքելով իրենց աշխատավարձերից պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումներ կատարելուց։
Օրենքի պարտադիր բաղադրիչը մետրոպոլիտենի ավելի քան 1000 աշխատակիցներից տարածվում է մոտ 200–ի վրա։ Այսօր նրանց ստորագրությամբ նամակ հանձնվեց մետրոպոլիտենիտնօրինությանը, որի պատասխանը խոստացել են ներկայացնել 7 օրից։
Մետրոպոլիտենի աշխատակիցները որոշել են դադարեցնել բողոքի գործողությունը՝ մտադրությամբ, որ եթե մեկ շաբաթից իրենց պահանջը չբավարարվի, արդեն կդիմեն բողոքի ծայրահեղ միջոցների։
Պարտադիր կուտակայինի դեմ բողոքող մետրոպոլիտենի աշխատակիցները 7 օր էլ կսպասեն (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտյան Երևանի Կարեն Դեմիճյանի անվան մետրոպոլիտենի աշխատակիցները բողոքի գործողություն էին իրականացնում՝ բողոքելով իրենց աշխատավարձերից պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումներ կատարելուց։
Օրենքի պարտադիր բաղադրիչը մետրոպոլիտենի ավելի քան 1000 աշխատակիցներից տարածվում է մոտ 200–ի վրա։ Այսօր նրանց ստորագրությամբ նամակ հանձնվեց մետրոպոլիտենի տնօրինությանը, որի պատասխանը խոստացել են ներկայացնել 7 օրից։

7or.am