Բրահիմին կզեկուցի ՄԱԿ–ի ԱԽ–ին միջսիրիական բանակցությունների մասին
ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի համատեղ հատուկ ներկայացուցիչը Սիրիայի խնդրով՝ Բրահիմին, հաջորդ շաբաթ կամ ավելի ուշ կզեկուցի միջսիրիական բանակցությունների արդյունքների մասին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին։
Այս մասին, «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, Ժնևում լրագրողներին է ասել հատուկ ներկայացուցիչը։ Բրահիմիի խոսքերով՝ առաջընթացը միջսիրիական բանակցություններում այնքան էլ շատ չէ, բայց կգործադրվեն բոլոր ջանքերը գործընթացի առաջխաղացման համար։
«Ես անսպառ համբերություն ունեմ, և մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի այդ գործընթացն առաջխաղացում գրանցի,–ասել է դիվանագետը,–ես չեմ կարծում, որ մենք ամեն օր հանդիպելու ենք կողմերի հետ, ինչպես նախորդ անգամ»։
Բրահիմին կոչ է արել բոլորին օգնել Սիրիային՝ դուրս գալու այս սարսափից։