Եկեք մի պահ մոռանանք Սերժ Սարգսյանի լեգիտիմության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության թեմայի մասին։
Այն, որ նա նախագահի աթոռին է հայտնվել մարտի 1–ի (2008թ.) և տոկոս «խփելու» (2013թ.) շնորհիվ, հասկանում են անգամ Տիգրան Սարգսյանի նորաթուխ մամլո խոսնակներ Էդուարդ Շարմազանովը և Սամվել Նիկոյանը։ Բայց եկեք մի պահ մոռանանք այս ամենը և տեսնենք, թե արդյոք Սերժ Սարգսյանի վրայո՞վ է նախագահի շորը։
Դատելով ամենից՝ ոչ։ Ու խնդիրը լեգիտիմությունը չէ, կամ միայն լեգիտիմությունը չէ խնդիրը։ Լեգիտիմության բացակայության հետ կապ չունի մարդու հրապարակային պահվածքը։
Լեգիտիմությունը չէ խնդիրը, որ Սերժ Սարգսյանն անբնական հրճվանք է ապրում մեր հավաքականի «կերած» գոլից հետո ու «թռնում» Գյուլի դեմքին։ Պարզ է, որ Սարգսյանն ուրախ չէր, որ թուրքերը մեզ գոլ խփեցին։ Հակառակը՝ նա անկեղծորեն կուզենար, որ հայերը գոլ խփեին։ Սերժը պարզապես իրեն պահելու ձևը չգիտի, քանզի հոգով Ցախիս Ցինոբերի՝ աշխարհահռչակ գրող Հոֆմանի գրքի հերոսի պես մեկն է, այսինքն՝ նախագահի շորերն իր հագով չեն։
Ցախիսցինոբերյան հոգեվիճակն է պատճառը, որ Սարգսյանը բարևելիս կռանում է ցանկացած օտարերկրյա չինովնիկի առաջ։ Դե, իսկ Պուտինի հետ նրա շփումներն առանձին խոսակցության թեմա են. ինքնանվաստացման ու քծնանքի առավել վառ օրինակներ դժվար է գտնելը։
Սարգսյանը ժպտում է միայն դրսի մարդկանց հետ շփվելիս և անպատեհ առիթներով։ Հայաստանցիներին նա չի ժպտում։ ՀՀ քաղաքացիների առաջ նա հանդես է գալիս իր իսկական դեմքով՝ խոժոռ, անժպիտ, նամռոտ, ջղային ու մուննաթչի։ Նա անկեղծորեն զարմանում է, թե ինչու են իրենից դժգոհում մեր քաղաքացիները («Եթե ես եմ ձեր նախագահը, պետք է ինձ մեղադրե՞ք»), և նյարդայնանում է, երբ իր ճանապարհը փակում են բողոքավորները («Հիմա եկել ես ստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես»)։
Լեգիտիմությունն, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունն այս ամենի հետ կապ չունի։ Սա ուրիշ հարթության հարց է։
Լեգիտիմությունը կապ չունի գագաթաժողովների ժամանակ Սերժի քնելու հետ։ Ճիշտ է, հույս կա, որ ցողունային բջիջները հետագայում կօգնեն խուսափել նման բաներից, բայց դե, կորեացիներն աշխարհում առաջատար են կենցաղային տեխնիկայի ու միկրոէլեկտրոնիկայի, բայց ոչ բժշկության ոլորտում։ Համենայնդեպս, ցողունային բջիջների պատվաստման հարցում նրանք դեռ լաբորատոր հետազոտությունների փուլում են և ընդամենը փորձեր են անում վճարունակ հաճախորդների օգնությամբ։
Լեգիտիմության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության հետ կապ չունեցող ևս մեկ բան տեղի ունեցավ վերջերս։ Սոչիում տեղի ունեցած օլիմպիական խաղերի արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը միայն Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հուշումից հետո ոտքի կանգնեց ու շատ արհեստական ժպիտով ողջունեց մեր մարզիկներին։ Շատ ծիծաղելի և, միևնույն ժամանակ, տխուր էր այդ ամենին հետևելը։ Նույնիսկ Լուկաշենկոյի որդի Կոլյան էր շշմած նայում իր տեղում չգտնվող Սերժ Սարգսյանին, իսկ Ուկրաինայի «Սերժը»՝ Յանուկովիչը, քմծիծաղով էր հետևում «Ցախիս Ցինոբերի» վարքագծին։
Մեծ է, շատ մեծ է նախագահի շորը Սերժ Սարգսյանի վրա։ Նա, այսպես ասած, իր ափսեի մեջ չէ։ Ու դա միայն լեգիտիմության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության հարցը չէ։
Ինչպես Մաքսային միությունում են սիրում ասել՝ «Ռաժդյոննի պոլզատ, լետատ նե սմոժետ» (սողալու համար ծնվածը թռչել չի կարող)։
Սերժ Սարգսյանի ցախիսցինոբերյան կոմպլեքսները

Սևակ Մինասյան