Տնտեսական

12.02.2014 13:33


Ժամկետանց ձվերի համար ՍԱՊԾ բաժնի պետը մեղադրել է ոչ թե ներկրողին, այլ վաճառողին

Ժամկետանց ձվերի համար ՍԱՊԾ բաժնի պետը մեղադրել է ոչ թե ներկրողին, այլ վաճառողին

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է ներկրված ժամկետանց, բայց 3 ամիս պիտանելիության ժամկետով վաճառվող ձվերի մասին հրապարակումներին:

Բանախոսը նշել է, որ ներկրված այդ ձվերը մակնշված են եղել Ուկրաինայում գործող նորմատիվների համաձայն:

Ձվի շուկայում անցկացվող դիտարկումների արդյունքում հայտնաբերվել են ժամկետանց և թերի մակնշված ձվեր, սակայն, Վ. Դանիելյանի խոսքերով, խախտումները համատարած բնույթ չեն կրել:

Ժամկետանց ձվերի վաճառքը կասեցվել է և դրանք ոչնչացվել են,–վստահեցրել է նա:

Ի դեպ, ՀՀ-ում ձվի պիտանելիության ժամկետը, գործող օրենսդրության համաձայն, 25 օր է:

Ներկրողները պարտավորվել են գնապիտակի միջոցով սպառողին պատշաճ տեղեկացնել, որ ներկրված այդ ձուն օգտագործման համար ոչ թե 60 օր է պիտանի, այլ՝ արտադրության օրվանից 25 օր: Այդ ձուն վաճառվել է 25 օրվա ընթացքում,-ասել է Վ.Դանիելյանը՝ վաճառողներին մեղադրելով անփութության մեջ։

2013թ. Հայաստանում արտադրվել է 615 մլն 200 հազար, ներկրվել՝ մոտ 18 մլն ձու։ 15 կազմակերպություններ ձուն Հայաստան են ներկրել Ուկրաինայից, Թուրքիայից, Իրանից:

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն արդարացերլ էր Հայաստանի՝ հավկիթ ներկրող երկիր դառնալը։

–Հավկիթի արտադրության ինքնարժեքի մեջ մեծ կոմպոնենտ է կազմում կերը։ Այդ կերը ներմուծվում է հիմնականում Ուկրաինայից, և դրանով է պայմանավորված, որ ես այստեղ խնդիր չեմ տեսնում,–ասել էր նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը