Լրահոս

12.02.2014 14:01


Ռումինիայի նախագահը տուգանվել է գնչուներին վիրավորելու համար

Ռումինիայի նախագահը տուգանվել է գնչուներին վիրավորելու համար

Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն տուգանվել է 185 դոլարով գնչուներին գողության և ձրիակերության մեջ մեղադրելու համար։ Ռումինիայի խտրականության դեմ պայքարի հարցերով ազգային խորհուրդը սկզբում չէր պատրաստվում դիտարկել դեպքը նախագահի հետ, քանզի այդ հայտարարություններն արվել են Ռումինիայի սահմաններից դուրս։ Սակայն երկրի Գերագույն դատարանը պարտավորեցրել է խորհդին դիտարկել այդ հարցը։

Բեսեսկուին պատժել են դեռևս 2010–ին Սլովենիայում հնչեցրած այն մտքի համար, որ «գնչուների քիչ մասն է ցանկանում աշխատել», և «նրանցից շատերն ապրում են գողության հաշվին»։ Այս մասին տեղեկացնում է «Բի–ԲԻ–Սին»։

Այս խորագրի վերջին նյութերը