«Նաիրիտի» աշխատակիցներին թույլ չեն տալիս գործարանից դուրս գալ և միանալ բողոքի ակցիային
«Նաիրիտ գործարանի» աշխատակիցները «Հետքին» ահազանգեցին, որ իրենց թույլ չեն տալիս միանալ այսօր կառավարության դիմաց նախատեսված բողոքի ակցիային: Գործարանի դռները փակվել են, և աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ աշխատավայրից:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման և աշխատակիցների աշխատավարձներին վերաբերվող որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ներկայացվել, այդ պատճառով այսօր աշխատակիցները նախատեսել են բողոքի ակցիա անցկացնել կառավարության շենքի դիմաց:
Ովքեր գործարանում չեն գտնվել, արդեն իսկ հավաքվել են կառավարության շենքի մոտ, իսկ ովքեր այսօր գնացել են աշխատանքի, չեն կարողանում դուրս գալ և միանալ իրենց գործընկերներին:
«Նաիրիտ գործարանի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին մարդիկ աշխատանքի մեջ են, և մինչև քարտերի ժամը չլրանա, թույլ չի տրվում աշխատակցին դուրս գալ գործարանից:

Մանրամասները՝ hetq.am–ում։