Լրահոս

12.02.2014 14:33


ՍԴ վարչության պետ. «Կուտակայինը հենց այնպես պահել ենք»

ՍԴ վարչության պետ. «Կուտակայինը հենց այնպես պահել ենք»

ՍԴ-ի հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչության ղեկավար Զավեն Չոփուրյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ՍԴ բոլոր այն աշխատակիցներից, ովքեր ծնվել են 1974 թ-ից հետո, ՍԴ-ն պարտադիր կուտակային հետպահումներ արել է:

«Այո, եղել են հետպահումներ»,- ասաց պարոն Չոփուրյանը: Մեր այն նկատառմանը, թե ՍԴ-ն հունվարի 24-ին որոշում կայացրեց ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի «պարտադիր» բաղադրիչի կիրառումը, եւ երբ օրենքը կասեցված է, ինչո՞վ են պայմանավորված հետպահումները, արդյոք հակասություններ չկա՞ն ՍԴ գործողություններում, պարոն Չոփուրյանը ասաց.

«Դե գիտեք, չի ասել չպահեք, ընդամենը տուգանքների մասին է խոսքը եղել, որ տուգանքներ չեն գործի: Օրենքն ասում է՝ պիտի պահվի, եւ օրենքն ասում է, որ եթե չմուծեն, տուգանքներ չպիտի կիրառվի, իսկ այդպես պահելով մենք առայժմ պահել ենք: Ֆոնդերի ընտրություն չունենք դեռ, ուղղակի հենց այնպես պահել ենք մինչեւ պարզվի: Առանձնապես մեր աշխատողների համար խնդիր չկա, 40 աշխատակցից ենք հետպահում արել»,- ասաց ՍԴ-ի հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչության ղեկավարը:

Մանրամասները՝ galatv.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը