Բողոքի ցույցի դուրս եկած նաիրիտցիների թիվն անցել է 500–ը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ, վերագործարկման և աշխատավարձերին վերաբերող պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով այսօր հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ։ «7օր»–ի թղթակցի փոխանցմամբ՝ նաիրիտցիները հաստատել են, որ այսօր գործարանի աշխատակիցներին արգելել են գործարանից դուրս գալ և միանալ ցուցարարներին։
Մոտավոր հաշվարկներով՝ այս պահին ցուցարարների թիվն անցնում է 500–ը։
Հիշեցնենք, որ գործարանն աշխատողներին պարտք է մեկ տարուց էլ ավելի աշխատավարձ. վերջին անգամ մեկ ամսվա աշխատավարձ է վճարվել նախորդ տարվա դեկտեմբերին, վերագործարկվելու մասին էլ ստույգ տեղեկություններ չկան։
«7օր»–ի թղթակցի փոխանցմամբ` գործարանի ղեկավար կազմից ներկայացուցիչներ են գնացել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մոտ՝ պաշտոնական տեղեկություններ իմանալու գործարանի հետագա ճակատագրի և չվճարված աշխատավարձերի վերաբերյալ։
Պատասխան չստանալու դեպքում նրանք պատրաստվում են հանդիպում պահանջել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, այնուհետև շարժվել նախագահական նստավայր։

7or.am