Լրահոս

12.02.2014 15:41


«Նաիրիտի» աշխատողներին աշխատավարձ են խոստացել

«Նաիրիտի» աշխատողներին աշխատավարձ են խոստացել

«7օր»–ի թղթակցի փոխանցմամբ՝ «Նաիրիտի» մի քանի աշխատակիցներ հանդիպել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ պաշտոնական տեղեկություններ իմանալու գործարանի հետագա ճակատագրի և չվճարված աշխատավարձերի վերաբերյալ։ Նրանց է միացել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատակազմի ներկայացուցիչը։

Նախարարությունից խոստացել են, որ մինչև փետրվարի 15–20–ը նաիրիտցիներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ, և ուղիղ երեք ամիս նրանք ստիպված չեն լինի ցույցի դուրս գալ, քանի որ այդ ժամանակահատվածում վերջնականապես լուծում կտրվի գործարանի վերագործարկման հարցին։

Նախարարը հավելել է նաև, որ աշխատողները չեն կրճատվելու, քանի որ դեռ պետք են գործարանին։

Նախարարի այս պատասխանից դժգոհ մնացած աշխատողների մի մասը երթով շարժվել է ՀՀ նախագահի նստավայր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը