Լրահոս

12.02.2014 16:55


Վիճաբանության ժամանակ ստացած վնասվածքներից մահացել է

Վիճաբանության ժամանակ ստացած վնասվածքներից մահացել է

Փետրվարի 11-ին, ժամը 04.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասի շենքերից մեկի հետնամասի այգում տղամարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը Ավան-Առինջ թաղամասի թիվ 13/6 հասցեում գտնվող մթերային խանութի հետնամասի տարածքում հայտնաբերել է 1981 թ. ծնված Կարեն Վերդյանի դիակը` դեմքի շրջանում քերծվածքներով:
Նույն օրը, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, վիճաբանություն կատարելու կասկածանքով, Ավանի բաժանմունք են ներկայացվել 1996 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն և 1994 Մեխակ Կ.-ն:
Փետրվարի 11-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ փետրվարի 11-ին, ժամը 01.30-ին, Ավան-Առինջ թաղամասի 13/6 հասցեում Ռոբերտ Ա.-ն և Մեխակ Կ.-ն վիճաբանել են Կարեն Վերդյանի հետ, հարվածներ հասցրել նրա գլխին, մարմնի տարբեր մասերին. ինչի հետևանքով Կ. Վերդյանը մահացել է:
Ռոբերտ Ա.-ն և Մեխակ Կ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը