Լրահոս

13.02.2014 09:34


Արտերկրում ուսանելու իշխանության սահմանած գինը՝ 8,5 միլիոն դրամ

Արտերկրում ուսանելու իշխանության սահմանած գինը՝ 8,5 միլիոն դրամ

«Կրթության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, թե արտերկրում ուսանելու համար գրավ սահմանելով` փակում են բոլոր դռները, որոնցով մարդիկ խուսափում են ծառայությունից։

Իրականում, իհարկե, իշխանությունները ոչ թե «փակում են դռները», այլ այդ դռներից օգտվելու համար հստակ գին են սահմանում՝ 8,5 միլիոն դրամ (մոտ 21 հազար դոլար)։ Այսինքն՝ դռները փակում են միայն նրանց առաջ, ովքեր այդքան փող չունեն։ Սա նույնն է, թե բանտապետը հայտարարի՝ կալանավորները կարող են հանգիստ վճարել, ասենք, 21 հազար դոլար և հանգիստ գնալ տուն, ընդ որում՝ այդ որոշմամբ ինքը վերացնում է բանտից փախչելու բոլոր հնարավորությունները։ Եվ նա մեծ հաշվով իրավացի կլինի, որովհետև վճարելն ու տուն գնալն արդեն ոչ թե փախուստ է, այլ գործարք։ Եթե պահակներին կաշառեր և բանտից դուրս գար՝ այ դա կլիներ փախուստ»,–գրում է «Չորրորդ իշխանությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը