Իրաքի հյուսիսում ահաբեկչությունների շարքը կյանքից զրկել է 10 մարդու։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը՝ տեղական «Աս–Սումարիա» հեռուստաալիքին հղումով։ Չորս ուղևորով մեքենան պայթել է ճանապարհամերձ ականի վրա հյուսիսային Սալահէդդին վարչական շրջանում։ Ավելի վաղ վեց զինծառայող է մահացել Ջաֆր–էս–Սահր բնակավայրում կրկին ահաբեկիչների տեղադրած ինքնաշեն ռումբերի պայթյունի հետևանքով։
Պաշտոնական տվյալներով՝ միայն հունվարին Իրաքում բռնության զոհ է դարձել հազար մարդ՝ խաղաղ բնակիչներ և անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։
Իրաքում ահաբեկչությունների զոհ է դարձել 10 մարդ