Լրահոս

13.02.2014 19:26


Միջկորեական բանակցություններն ավարտվել են անարդյունք

Միջկորեական բանակցություններն ավարտվել են անարդյունք

Անարդյունք ավարտված բանակցությունները «բարձր մակարդակում» հնարավորություն տվեցին Սեուլին հստակեցնել Հյուսիսային Կորեայի մտադրությունները և դիրքորոշումը միջկորեական հարաբերությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի մամուլի խոսնակ Մին Գյուն Ուկը։ Հարավկորեական պատվիրակությունը ղեկավարում էր նախագահին կից Ազգային անվտանգության վարչության պետի առաջին տեղակալ Կիմ Գյու Խյոնը, իսկ հյուսիսկորեականը՝ Միացյալ ճակատի բաժնի ղեկավարի տեղակալ Վոն Դոն Յոնը։ Ինչպես հայտնել է նախագահի մամլո խոսնակը, կողմերը լսել են միմյանց դիրքորոշումները։ Երեք ժամ երկխոսությունն ընդլայնված կազմով է անցել, որից հետո կես ժամ պատվիրակությունների ղեկավարների առանձին հանդիպում է տեղի ունեցել։ Բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվում։ Փաստորեն, վերջին յոթ տարում առաջին բանակցութուններին պատվիրակության կողմերը չկարողացան զգալի արդյունքների հասնել։ Դա պայմանավորվում է նրանով, որ Հյուսիսը պահանջել է Հարավից ԱՄՆ–ի հետ չիրականացնել «Key Resolve и Foal Eagle» զորավարժությունները, մինչև չանցկացվի փետրվարի 20-25–ին նախատեսված բաժանված ընտանիքների հանդիպումը։ Հակառակ դեպքում Հյուսիսային Կորեան սպառնացել է չեղյալ հայտարարել նախատեսված հանդիպումը։

«Մենք հստակ հասկացանք Հյուսիսային Կորեայի մտադրությունները։ Բացի այդ, բանակցությունները մեզ հնարավորություն տվեցին հստակ ներկայացնել մեր սկզբունքները»,–բացատրել է իրավիճակը Հարավային Կորեայի կառավարության ներկայացուցիչը։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը