Տնտեսական

13.02.2014 12:06


Կառավարության բաժնի պետ. «Կարող ա գիտեք՝ լրագրողներից փշաքաղվում ենք»

Կառավարության բաժնի պետ. «Կարող ա գիտեք՝ լրագրողներից փշաքաղվում ենք»

Այս պահին գործադիր իշխանության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արմավիրի մարզի Լենուղի համայնքի վթարային շենքի բնակիչները: Վերջիններս ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ իրենց շենքը 25 տարի է՝ գտնվում է վթարային վիճակում, իսկ պատասխանատուները հրաժարվում են վերակառուցել կամ իրենց բնակության նոր վայր հատկացնել:

Նրանք պահանջում էին հանդիպում կա՛մ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կա՛մ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ, որպեսզի նրանց եւս մեկ անգամ ներկայացնեն իրենց խնդիրը:

Կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարներին, սակայն, Տիգրան Սարգսյանի եւ Արմեն Գեւորգյանի փոխարեն, ավանդույթի համաձայն, դուրս եկավ եւ մոտեցավ կառավարության աշխատակազմի դիմում–բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Վերջինս առաջարկեց բնակիչներին գնալ եւ կառավարության ընդունարանում խոսել: Ա. Ղազարյանը, սակայն, արգելեց լրատվամիջոցներին ներկա գտնվել հանդիպմանը՝ նշելով, թե այն դռնփակ է: Բողոքի ակցիայի մասնակիցները նախ առարկեցին՝ հայտարարելով, թե քննարկումներին ցանկանում են, որպեսզի ներկա գտնվեն նաեւ լրագրողները:

«Այն անգամ էլ առանց լրագրողների խոստումներ տվեցիք, ու ինչ եղավ՝ մենք նորից այստեղ ենք»,- դիմելով Ղազարյանին՝ ասաց բնակիչներից մեկը: Ի պատասխան՝ Ա. Ղազարյանը նշեց, թե եթե եկել են լրագրողների հետ շփվելու, ապա կարող են գնալ:

«Կարող ա գիտեք՝ լրագրողներից փշաքաղվում ենք»,- ասաց կառավարության ներկայացուցիչը եւ փակեց ընդունարանի դուռը լրագրողների առջև:

Այս պահին ընթանում է դռնփակ քննարկում:

Մանրամասները՝ galatv.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը