Սպանել են Ուկրաինայի ցուցարարներին կալանավորելու որոշում կայացրած դատավորին
Ուկրաինայի Պոլտավայի մարզում դատավոր Ալեքսանդր Լոբոդենկոյին գնդակահարել են։ «Կոմերսանտ»–ի փոխանցմամբ՝ նա այն նույն դատավորն է, ով հունվարին քաղաքային խորհրդի շենքը գրաված ցուցարարներին կալանավորելու թույլտվություն էր տվել:
Ենթադրվում է, որ նրա դեմ հարձակման հիմքում մասնագիտական գործունեությունն է:
Ուկրաինայի ՆԳՆ-ն հաղորդում է, որ անհայտ անձինք 34-ամյա դատավորին սպանել են Կրեմենչուկ քաղաքում՝ նրա վրա կրակելով թիկունքից: 2 ժամ անց նա մահացել է հիվանդանոցում:

7or.am