Հեռախոսը ձեռքից ընկել է լոգարանի մեջ, և տղամարդը մահացել է
Իրկուտսկում 28–ամյա տղամարդը մահացել է լոգարանում։ Ոստիկանությունը ենթադրում է, որ մահվան պատճառը բջջային հեռախոսն է եղել, որն ընկել է ջրի մեջ։ «Vesti.ru»–ի փոխանցմամբ՝ քննիչները հաստատել են, որ փետրվարի 13–ին տղամարդը մահացել է հոսանքահարումից։ Լոգանք ընդունելիս վարդակին միացված բջջային հեռախոսը նրա ձեռքից հավանաբար ցած է ընկել։
Նմանօրինակ մի դեպք էլ տեղի էր ունեցել 2013թ. դեկտեմբերի 9–ին։ 26–ամյա տղամարդը լոգանք ընդունելիս հոսանքահարվել էր էլեկտրականությանը միացված նոութբուքի պատճառով։

7or.am