Միլիցիան վերանվանվեց ոստիկանություն, ու ոչինչ չփոխվեց։ Ինչպես որ դա եղավ «տոմատ-լոլիկի մածուկ» անվանափոխության դեպքում։ Դեռ մի բան էլ մոռացվեցին նախկինի բարի ավանդույթները...
Խորհրդային տարիներին մոդայիկ էին ոստիկանական խորհուրդները՝ ինչպես պետք է քաղաքացին իրեն պահի ոչ ստանդարտ իրավիճակում։ Դրանք հիմա չկան. փոխարենը՝ գործող իշխանության շնորհիվ ոչ ադեկվատ իրավիճակների հիմնական դերերում օրենքի պահապաններն են հայտնվել։
Հասկանալի է՝ վերևից է հրահանգված։ Լավ, այդ դեպքում իշխանափոխությանը ծարավ շարքային քաղաքացին ինչպե՞ս պահի իրեն։ Այսօրվա իրավիճակում ոստիկանների հետ շփվելիս քաղաքացիներին ուղղված խորհուրդներն իսկապես չէին խանգարի։ Կարգախոս կարելի է չփնտրել. ուղղակի վերցնել խորհրդային տարբերակը՝ «Սա պետք է իմանա ամեն երկրորդը»։
1. Հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս ձեզ մոտեցած ոստիկաններին անմիջապես հայտնեք, որ գիտեք, թե նրանք իրականում ինչպես են վերաբերվում այսօրվա իրականությանն ու երկրի ղեկավարներին։
2. Եթե ոստիկանը ձեռք է բարձրացնում կնոջ վրա, նշանակում է՝ գործող իշխանությունն՝ ի դեմս նրա ղեկավարի, ցանականում է ոստիկանապետություն ունենալ։ Ընդունենք սա ի գիտություն, բայց հանգիստ եղեք, քանի որ.
3. Եթե ոստիկանի համար «դոշ է» տալիս օրենքից կիլոմետրերով հեռու պնակալեզը, նշանակում է՝ գործող իշխանությունը միմիայն օգտագործում է ոստիկանությանը։
4. Ազնիվ ոստիկաններ իրականում կան։ Նրանք մի օր կհոգնեն օգտագործվելուց։ Օգնե՛նք նրանց։
5. Օրենքի շրջանակներում գործելն ու օրենքների իմացությունը չի երաշխավորում ոստիկանությունում չհայտնվելը։ Օրենքի դաշտում ոստիկանության հետ խնդիր չունենալու համար պետք է փոխել բոլորիս, այդ թվում՝ ոստիկաններին արհամարհող իշխանությանը։
Ավելի լուրջ՝ եթեձեզհամարվիրավորականէթռուցիկներիբովանդակությունը, իմացե՛ք, որտասնապատիկ, հարյուրապատիկանգամվիրավորականենՀայաստանիայսօրվաիշխանություննունրածնածհետևանքները։
Թռուցիկների բովանդակությունից ավելի վիրավորական
Միլիցիան վերանվանվեց ոստիկանություն, ու ոչինչ չփոխվեց։ Ինչպես որ դա եղավ «տոմատ-լոլիկի մածուկ» անվանափոխության դեպքում։ Դեռ մի բան էլ մոռացվեցին նախկինի բարի ավանդույթները...
Խորհրդային տարիներին մոդայիկ էին ոստիկանական խորհուրդները՝ ինչպես պետք է քաղաքացին իրեն պահի ոչ ստանդարտ իրավիճակում։ Դրանք հիմա չկան. փոխարենը՝ գործող իշխանության շնորհիվ ոչ ադեկվատ իրավիճակների հիմնական դերերում օրենքի պահապաններն են հայտնվել։
Հասկանալի է՝ վերևից է հրահանգված։ Լավ, այդ դեպքում իշխանափոխությանը ծարավ շարքային քաղաքացին ինչպե՞ս պահի իրեն։ Այսօրվա իրավիճակում ոստիկանների հետ շփվելիս քաղաքացիներին ուղղված խորհուրդներն իսկապես չէին խանգարի։ Կարգախոս կարելի է չփնտրել. ուղղակի վերցնել խորհրդային տարբերակը՝ «Սա պետք է իմանա ամեն երկրորդը»։
1. Հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս ձեզ մոտեցած ոստիկաններին անմիջապես հայտնեք, որ գիտեք, թե նրանք իրականում ինչպես են վերաբերվում այսօրվա իրականությանն ու երկրի ղեկավարներին։
2. Եթե ոստիկանը ձեռք է բարձրացնում կնոջ վրա, նշանակում է՝ գործող իշխանությունն՝ ի դեմս նրա ղեկավարի, ցանականում է ոստիկանապետություն ունենալ։ Ընդունենք սա ի գիտություն, բայց հանգիստ եղեք, քանի որ.
3. Եթե ոստիկանի համար «դոշ է» տալիս օրենքից կիլոմետրերով հեռու պնակալեզը, նշանակում է՝ գործող իշխանությունը միմիայն օգտագործում է ոստիկանությանը։
4. Ազնիվ ոստիկաններ իրականում կան։ Նրանք մի օր կհոգնեն օգտագործվելուց։ Օգնե՛նք նրանց։
5. Օրենքի շրջանակներում գործելն ու օրենքների իմացությունը չի երաշխավորում ոստիկանությունում չհայտնվելը։ Օրենքի դաշտում ոստիկանության հետ խնդիր չունենալու համար պետք է փոխել բոլորիս, այդ թվում՝ ոստիկաններին արհամարհող իշխանությանը։
Ավելի լուրջ՝ եթե ձեզ համար վիրավորական է թռուցիկների բովանդակությունը, իմացե՛ք, որ տասնապատիկ, հարյուրապատիկ անգամ վիրավորական են Հայաստանի այսօրվա իշխանությունն ու նրա ծնած հետևանքները։
«7 օր»