Եվս մեկ գյուղատնտես բողոքում է «Գազպրոմ Արմենիա»–ից
Լոռու մարզի Գարգառ գյուղի գյուղատնտես, «Հասառ» ՍՊԸ–ի տնօրեն Սամվել Հարությունյանը պնդում է, որ «ՀայՌուսգազարդի», ներկայում՝ «Գազպրոմ Արմենիա»–ի պատճառով 100 միլիոն դրամի վնաս է կրել։ Այսօր հրավիրված ասուլիսում նա հայտնել է, որ այդ ընկերությունը կանխամտածված անջատել է իր ֆերմերային տնտեսության գազը։
–Շանտաժով, իրենց դիրքը չարաշահելով փորձեցին ինձ փակուղու մեջ դնել ու գումարներ յուրացնել։ 10 հազար դոլար կանխավճար ուզեցին՝ սպառնալով, որ եթե չտամ, գազը կկտրեն։ 1975-իցԳարգառումզբաղվումեմֆերմերայինտնտեսությամբ: Բայց 21-րդդարի «Չարիվերջ»խաղացողներըշանտաժովփորձեցինինձփակուղումեջդնել,–ասել է ֆերմերը:
Նա նաև պատմել է, որ 2006թ. «ՀայՌուսգազարդի» հետ պայմանագիր է կնքել, որ տարեկան կարող է օգտագործել անսահմանափակ քանակությամբ գազ, սակայն հետո ընկերությունը որոշել է խզել պայմանագիրը։ Գյուղատնտեսը դիմել է դատարան, և այժմ մոտ 7 տարի չջեռուցվող ջերմոցը կանգնած է կործանման եզրին:
–Սա սպիտակ ցեղասպանություն է։ Ինձ սնանկացրել են,-հայտարարել է նա։
Ասուլիսին ներկա հասարակական-քաղաքական գործիչ ԳուրգենԵղիազարյանն էլ տեղի ունեցածի համար մեղադրում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։
–Մարդամեկը, որինասումենվարչապետ, հայտարարեց՝թողնենք՝մնաքերկրում, որհեղափոխությո՞ւնանեք: ՀՀքաղաքացինմինչևկոկորդըհոգնելէապահովՀայաստանից: Պետությունընրահամարչէ, որմարդուհետևիցտանկերով ընկնիուջնջի: Ուզում են խեղդել, ձեռքիցխլել,–ասել է Գ. Եղիազարյանը։
Եվս մեկ գյուղատնտես բողոքում է «Գազպրոմ Արմենիա»–ից
Լոռու մարզի Գարգառ գյուղի գյուղատնտես, «Հասառ» ՍՊԸ–ի տնօրեն Սամվել Հարությունյանը պնդում է, որ «ՀայՌուսգազարդի», ներկայում՝ «Գազպրոմ Արմենիա»–ի պատճառով 100 միլիոն դրամի վնաս է կրել։ Այսօր հրավիրված ասուլիսում նա հայտնել է, որ այդ ընկերությունը կանխամտածված անջատել է իր ֆերմերային տնտեսության գազը։
–Շանտաժով, իրենց դիրքը չարաշահելով փորձեցին ինձ փակուղու մեջ դնել ու գումարներ յուրացնել։ 10 հազար դոլար կանխավճար ուզեցին՝ սպառնալով, որ եթե չտամ, գազը կկտրեն։ 1975-ից Գարգառում զբաղվում եմ ֆերմերային տնտեսությամբ: Բայց 21-րդ դարի «Չարի վերջ» խաղացողները շանտաժով փորձեցին ինձ փակուղու մեջ դնել,–ասել է ֆերմերը:
Նա նաև պատմել է, որ 2006թ. «ՀայՌուսգազարդի» հետ պայմանագիր է կնքել, որ տարեկան կարող է օգտագործել անսահմանափակ քանակությամբ գազ, սակայն հետո ընկերությունը որոշել է խզել պայմանագիրը։ Գյուղատնտեսը դիմել է դատարան, և այժմ մոտ 7 տարի չջեռուցվող ջերմոցը կանգնած է կործանման եզրին:
–Սա սպիտակ ցեղասպանություն է։ Ինձ սնանկացրել են,-հայտարարել է նա։
Ասուլիսին ներկա հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն էլ տեղի ունեցածի համար մեղադրում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։
–Մարդամեկը, որին ասում են վարչապետ, հայտարարեց՝ թողնենք՝ մնաք երկրում, որ հեղափոխությո՞ւն անեք: ՀՀ քաղաքացին մինչև կոկորդը հոգնել է ապահով Հայաստանից: Պետությունը նրա համար չէ, որ մարդու հետևից տանկերով ընկնի ու ջնջի: Ուզում են խեղդել, ձեռքից խլել,–ասել է Գ. Եղիազարյանը։
7or.am