Լրահոս

13.02.2014 14:10


Վճարովի ավտոկայանատեղիներից օգտվողների վճարման պատասխանատվությունը մեծացվելու է

Վճարովի ավտոկայանատեղիներից օգտվողների վճարման պատասխանատվությունը մեծացվելու է

Կառավարության նիստում հավանություն է ստացել «Տեսալուսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Դրա ընդունման դեպքում ակնկալվում է համայնքի ղեկավարի կողմից վարչական իրավախախտման քննության պարզեցված ընթացակարգի իրականացում` համայնքային վճարովի ավտոկայանատեղիների համար օրենքով սահմանված տեղական տուրքի վճարման պարտավորության խախտման դեպքում, վարորդ-համայնքի ղեկավար շփման պարբերականության (կոռուպցիոն ռիսկի) էական նվազում:
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Այս խորագրի վերջին նյութերը