Լրահոս

13.02.2014 14:56


ՄԻՊ–ը լրջորեն անհանգստացած է լրագրող Անի Գևորգյանի հետ տեղի ունեցածով

ՄԻՊ–ը լրջորեն անհանգստացած է լրագրող Անի Գևորգյանի հետ տեղի ունեցածով

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությունը երեկվա միջադեպի կապակցությամբ.

«Մենք լրջորեն անհանգստացած ենք «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Անի Գևորգյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպով: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առավել ևս՝ նրա նկատմամբ բռնությունը, քրեորեն պատժելի են և խիստ դատապարտելի, հատկապես, եթե այդ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների կողմից:

Նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ, խիստ և համաչափ արձագանքն է։

Առաջնորդվելով բոլոր անձանց անմեղության կանխավարկածով՝ միաժամանակ զերծ ենք մնում առավել հստակ գնահատականներից և ակնկալում ՀՀ հատուկ քննչական ծառայության պատշաճ և բազմակողմանի քննությունը, ինչպես նաև դրա արդյունքների վերաբերյալ հանրությանը սեղմ ժամկետներում իրազեկումը»:

Այս խորագրի վերջին նյութերը