Անվանի ռուս գիտնական Դմիտրի Մենդելեևը, պարզվում է, Ճապոնիայում թոռնուհի է ունեցել։ Սանկտ–Պետերբուրգի թանգարանից այդ մասին վկայող փաստը հաջողվել է հայտնաբերել «Իոմիուրի» ճապոնական թերթի լրագրող Օսամ Մարույամային։ Այնտեղ պահպանվում է քիմիկոսի որդուն՝ Վլադիմիրին ուղղված Տակա անունով ճապոնուհու նամակը։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ Վլադիմիրը նավատորմի սպա է եղել, ով 1890-91թթ. ծովային ճանապարհորդության ժամանակ ուղեկցել է թագաժառանգ Նիկոլային։ Ճանապարհորդության ամենավերջում թագաժառանգը շատ կարճ ժամանակով կանգ է առել Ճապոնիայում։ Նրան ուղեկցողների մի մասը, սակայն, մնացել են, և, հավանաբար, այդ ժամանակ էլ Մենդելեևի որդին ծանոթացել է Տակայի հետ։
«Մեր աղջիկը ծնվեց հունվարի 28–ին։ Ես նրան անվանեցի Օֆուդզի՝ ի պատիվ Ֆուդզի լեռան։ Քեզ նվիրված՝ Տակա»,–ասված է Նագասակիից ուղարկված նամակում։
Ծառայողական պարտականություններից ելնելով՝ Վլադիմիրը Ռուսաստան է վերադառնում 1898թ. և հենց այնտեղ 33 տարեկան հասակում մահանում անսպասելի վրա հասած հիվանդությունից։
Անվանի գիտնականը երբեք չի տեսել իր թոռնուհուն, սակայն ամեն ամիս ֆինանսական օգնություն է ուղարկել նրան։ Այս մասին մասնավորապես հիշատակել է Մենդելեևի դուստրը՝ Օլգան։
Ճապոնացի հետազոտողները պարզել են, որ ռուս գիտնականի թոռնուհու մոր անունը Տակա Հիդեսիմա է եղել։ Սակայն նրա դստեր՝ Օֆուդզիի ճակատագրի մասին որևէ բան իմանալ չի հաջողվել։
Պարզվում է՝ Մենդելեևը ճապոնացի թոռնուհի է ունեցել

7or.am