Տիգրան Սարգսյանն իր ձախողումներն արդարացնելու, աթոռին կառչած մնալու և սեփական կաշին փրկելու համար սկսել է «կրուտիտ» լինել ու «ատմազկաներ» ներկայացնել։ Գործի է դրվել նաև «բարեշրջիչների» սիրելի «մուտիտը»։
Տեղեկատվական դաշտ են նետվել Տիգրան Սարգսյանի արտահաստիքային մամլո խոսնակներն ու փաստաբանները՝ Կճոյանից ավելի քրիստոնեա Սոս Գիմիշյանից մինչև համեմատական պատմագիտության ռահվիրա Էդուարդ Շարմազանով, կարմիրշորտիկավոր Արմեն Աշոտյանից մինչև կարմիթշիկավոր Սամվել Նիկոյան։ Ամեն մեկը մի «գծով» է հանդես գալիս, բայց բոլորի մոտ ընդհանուր է բիոզուգարանային կառավարության ու դրա ղեկավարի պաշտպանության ձգտումը։
Տիգրան Սարգսյանն «անկախ» լրատվամիջոցների ու արտահաստիքային մամլո խոսնակների միջոցով արդարանալու հետևյալ բանաձևերն է դրել շրջանառության մեջ՝
1.Ես մեխի գլուխ եմ, ինձանից բան կախված չէ, և հետևաբար, իմ հրաժարականը բան չի փոխի, քանզի ամեն ինչ որոշում է Սերժ Սարգսյանը, և ես միայն կատարող եմ։
Այս բանաձևով փորձ է արվում պատասխանատվության խնդիրը «կուլտուրական» ձևով ցրել։ Հարց է առաջանում՝ բա եթե վարչապետը բան որոշող չէ և մեխի գլուխ է, ապա ինչու՞ է մնում աթոռին։ Եթե դժգոհ է թելադրողից ու իրեն դուր չի գալիս այն, ինչ հրամայում է կատարել Սերժ Սարգսյանը, ապա թող դիմում գրի ու հեռանա։ Այլապես ստացվում է, որ հանուն աթոռի նա համաձայնել է մեխի գլուխի դերին։
2.Ես վատ ժառանգություն եմ ստացել։
Այս թեզը վարչապետն օգտագործում է պարբերաբար, թեև իր իսկ կողմից ներկայացված կառավարության ծրագրում գրված է, որ հիմք ընդունելով ստացած դրական ժառանգությունը՝ կառավարությունը տարեկան ՀՆԱ–ն ավելացնելու է 8-10 տոկոսով, իսկ աղքատությունը կրճատելու է։ Ինչպես հայտնի է, եղավ ճիշտ հակառակը։
3.Կարող էր ավելի վատ լինել, բայց մեր բարեշրջումները փրկեցին երկիրը վատթարագույնից։ Միջազգային տնտեսական ճգնաժամը խանգարեց մեր ծրագրերին։
2009թ.-ից սկսած՝ այս «նաղլն» է։ Եվ սա այն դեպքում, երբ Տիգրան Սարգսյանը պնդում էր, թե ճգնաժամը կշրջանցի Հայաստանը։ Ճգնաժամը ոչ միայն չշրջանցեց Հայաստանը, այլ նաև մեզանում համաշխարհային ռեկորդ գրանցվեց՝ դոլարային հաշվարկով ՀՆԱ անկումը 2009թ. կազմեց շուրջ 40 տոկոս։ Մինչև հիմա Հայաստանը դեռ չի վերադարձել մինչճգնաժամային դիրքին։
4.Իմ հրաժարականը պահանջում են օլիգարխները, քանզի ես հակաօլիգարխիկ պայքար եմ մղում։
Սա արդեն դեմագոգիայի ոլորտից է, քանզի երկրի թիվ մեկ օլիգարխներ Սերժ և Տիգրան Սարգսյանները չեն կարող իրենք իրենց դեմ պայքարել։ Ի դեպ, ուշագրավն այն է, որ Տիգրան Սարգսյանի «հակաօլիգարխիկ» կերպարի PR–ով զբաղվում է մեկը, ով աշխատանքային օրվա առաջին կեսը «օլիգարխ» կոչվածներից մեկի մոտ փողոցային փաստաբան է աշխատում, իսկ երեկոյան ժամերին, փաստորեն, սոցիալական ցանցերում և «անկախ» մամուլի տիրույթներում պաշտպանում է վարչապետի «հակաօլիգարխիկ» հետույքը։
5.Ես զոհ եմ, քանզի բարեշրջումներ անողներին միշտ էլ չեն սիրել, բայց նրանց գնահատել է պատմությունը։
Այս թեզը 4–րդ կետում նշվածի շարունակությունն է. Տիգրան Սարգսյանը, Շարմազանովի շուրթերով, ինքն իրեն համեմատում է ցարական Ռուսաստանի վարչապետ Ստոլիպինի հետ՝ ինքն էլ չզգալով, թե այդպիսով ինչ ծիծաղելի վիճակում է հայտնվում։ Քանզի ավելի ճիշտ կլիներ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիները համեմատել երիտթուրքերի արածների հետ և հպարտանալ, որ Տիգրանն ավելի հումանիստ է, քան, ասենք, Թալեաթն ու Նազիմը։ Թե չէ Ստոլիպին, ֆլան, ֆստան...
6.Կառավարության ու անձամբ իմ դեմ պայքարն ուղղորդված է դրսից։
ԵՄ–ից ՄՄ թռած վարչապետն այդպիսով փորձում է «գեոպոլիծիկ» կարգավիճակ տալ իր անիմաստ կերպարին։
7.Ոչիշխանական ուժերը, առաջ քաշելով կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, ընդամենը պաշտոնի կռիվ են տալիս և ուզում են Ռոբերտ Քոչարյանին բերել վարչապետ։
Այս «մուտիտի» մեջ ներգրավված են բոլորը՝ մեկանգամյա օգտագործման «դիշովկեքից» մինչև ՀՀԿ վերնախավը ներկայացնող գործիչներ։
8.Իմ գնալու դեպքում ոչիշխանական ուժերը վարչապետի թեկնածու չունեն։
Սրանով փորձ է արվում էժանագին «մուտիլովկաների» դաշտ տեղափոխել խնդիրը։ Տիգրանն էլ լավ գիտի, որ իր ֆիգուրը չէ հարցը և վարչապետի հարցը չէ ոչիշխանական ուժերի քննարկման առարկան։
. . .
Սրանք են այն հիմնական թեզերը, որոնց օգնությամբ իշխանություններն ուզում են «կրուտիտ» լինել և կեղծ օրակարգեր դնել շրջանառության մեջ։ Անշո՛ւշտ, այս ամենի գլխավոր ռեժիսորը Սերժ Սարգսյանն է, ով լավ հասկանում է, որ օրակարգում իր հարցն է, այլ ոչ թե «տիրացուի»։ Պարզապես գործընթացը կրում է փուլային բնույթ։
Թե քանի՞ չորքոտանու կկարողանան իշխանությունները համոզել, որ վերը նշված թեզերը ճշմարտացի են, արդեն այլ քննարկման հարց է։ Իրականությունը, սակայն, դրանից չի փոխվում։
Իսկ իրականությունը հետևյալն է՝ Կառավարությունը տապալվել է բոլոր առումներով, և պետք է փոխվի՝ սկիզբ դնելով ամբողջական իշխանափոխության համար։
Ուշադրությո՛ւն դարձրեք. դրված է ոչ թե Տիգրան Սարգսյանի, այլ վարվող սոցիալ–տնտեսական քաղաքականության փոփոխության հարցը, որը, բնականաբար, ենթադրում է գործող կառավարության լուծարում և ոչիշխանական ուժերի առաջարկած ծրագրով ու անձանցով նոր կառավարության ձևավորում՝ ամբողջական իշխանափոխության նպատակով։ Ահա ա՛յս գործընթացի ճանապարհային քարտեզն ու մեխանիզմներն են քննարկում ԱԺ 4 ոչիշխանական ուժերը՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը»։ Մնացածը դատարկ խոսակցություններ են և իշխանությունների կողմից տարածվող «մուտիլովկաներ»։
Թե որքանով այս հարցում կհաջողեն ոչիշխանական ուժերը, կախված է նաև հանրային աջակցությունից։
Մեկ բան ակնհայտ է՝ հանրային որևէ շերտ չի աջակցում Սերժ և Տիգրան Սարգսյանների իշխանությանը։ Դժգոհ են բոլորը՝ փոքրից մինչև խոշոր բիզնես, բարձր աշխատավարձ ստացողից մինչև աղքատներ, կենսաթոշակառուներից մինչև պետական ապարատի միջին ու ստորին շերտի անդամներ։
Սիամական զույգն իր իշխանությունը պահում է զուտ իներցիայի և հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիայի դեռևս ոչ բավարար մակարդակի շնորհիվ։ Հենց այդ կոնսոլիդացիան թույլ չտալու համար էլ շրջանառության մեջ են դրվում տարատեսակ «մուտիլովկաներ», և օգտագործվում են տարատեսակ «դհոլներ»։ Թե ինչով կավարտվի այս ամենը, պարզ կդառնա ոչիշխանական ուժերի ռազմավարական ու մարտավարական բնույթի համաձայնություններից։
Հանրության գործը պետք է լինի քաղաքական ու հասարակական կոնսոլիդացիային աջակցելը, նոր օրակարգի մշակմանը մասնակցելն ու իշխանափոխության էներգետիկա ձևավորելը։
Տիգրան Սարգսյանի «կրուտիտներն» ու «ատմազկաները»

Կարեն Հակոբջանյան