ՀԿ–ները պահանջում են երեկվա միջադեպն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին
Երեկ` փետրվարի 12-ին, երեկոյան ժամը 19։00-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում մի խումբ ոստիկաններ խոչընդոտել են «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի թղթակից Անի Գեւորգյանի եւ «iLur.am» լրատվական կայքի օպերատոր Սարգիս Գեւորգյանի գործունեությանը եւ, բիրտ ուժ կիրառելով, նրանց բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին։ Լրագրողը եւ օպերատորը պողոտայում էին գտնվում՝ մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների կողմից իրազեկման թռուցիկներ բաժանելը լուսաբանելու նպատակով։ Երբ այնտեղ ընդհարում է տեղի ունեցել ակտիվիստների եւ նրանց ակցիան խափանող մի խումբ երիտասարդների միջեւ (վերջիններիս թվում էին երիտասարդ ՀՀԿ-ականներ, ՀայաստանիԱգրարային համալսարանի ուսխորհրդի նախագահն ու անդամը), դեպքի վայր ժամանած ոստիկանները, միջադեպի մասնակիցներին բերման ենթարկելիս, փորձել են Անի Գեւորգյանի եւ Սարգիս Գեւորգյանի ձեռքերից խլել տեսախցիկները։ Քանի որ վերջիններս համառություն են ցուցաբերել եւ չեն տվել իրենց սարքերը, նրանց նույնպես բերման են ենթարկել։
Անի Գեւորգյանի խոսքով` մեքենայի մեջ ոստիկանները շարունակել են հարվածել իր ձեռքերին։ Իսկ արդեն Կենտրոնի բաժնում քաղաքացիական հագուստով մի անձ (լրագրողի վկայութամբ` հենց այդ բաժնի պետ Արտակ Պողոսյանը), նկատելով, որ Անի Գեւորգյանը հեռախոսով հարցազրույց է տալիս, ապտակել է նրան ու ձեռքից խլել հեռախոսը։ Մեկ այլ սենյակում մի քանի ոստիկան, հայհոյանքներ հնչեցնելով, ուժ են կիրառել օպերատոր Սարգիս Գեւորգյանի նկատմամբ։ Ավելի ուշ, անտեսելով փաստաբան հրավիրելու պահանջը, եւ՛ լրագրողին, եւ՛ օպերատորին խուզարկության են ենթարկել, վերցրել-տարել են տեսախցիկները, իսկ երբ վերադարձրել են, պարզվել է, որ նկարահանված կադրերը ջնջված են։ Անի Գեւորգյանն ու Սարգիս Գեւորգյանն ազատ են արձակվել երեկոյան 22։30-ի մոտակայքում։ Մենք` ներքոստորագրյալներս, հաշվի առնելով, որ վերջին տարիներին հաճախադեպ են դարձել հենց ոստիկանների կողմից լրագրողների իրավունքների խախտումները, նրանց օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումները, պահանջում ենք՝
• ՀՀ դատախազությունից՝ սույն հայտարարությունը, ինչպես եւ մամուլի բազմաթիվ հրապարակումները, դիտել որպես հաղորդում հանցագործության մասին,
• ՀՀ ոստիկանության ղեկավարութունից՝ հարուցել ծառայողական քննություն՝ պարզելու Կենտրոնի բաժնի պետի եւ նրա ենթակաների գործողությունների համաչափությունը եւ որոշելու նրանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը։
ՀՀ ոստիկանությանը նաեւ կոչ ենք անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել համակարգում նման ապօրինի արարքները բացառելու ուղղությամբ։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՀԿ–ները պահանջում են երեկվա միջադեպն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին
Երեկ` փետրվարի 12-ին, երեկոյան ժամը 19։00-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում մի խումբ ոստիկաններ խոչընդոտել են «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի թղթակից Անի Գեւորգյանի եւ «iLur.am» լրատվական կայքի օպերատոր Սարգիս Գեւորգյանի գործունեությանը եւ, բիրտ ուժ կիրառելով, նրանց բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին։
Լրագրողը եւ օպերատորը պողոտայում էին գտնվում՝ մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների կողմից իրազեկման թռուցիկներ բաժանելը լուսաբանելու նպատակով։ Երբ այնտեղ ընդհարում է տեղի ունեցել ակտիվիստների եւ նրանց ակցիան խափանող մի խումբ երիտասարդների միջեւ (վերջիններիս թվում էին երիտասարդ ՀՀԿ-ականներ, ՀայաստանիԱգրարային համալսարանի ուսխորհրդի նախագահն ու անդամը), դեպքի վայր ժամանած ոստիկանները, միջադեպի մասնակիցներին բերման ենթարկելիս, փորձել են Անի Գեւորգյանի եւ Սարգիս Գեւորգյանի ձեռքերից խլել տեսախցիկները։ Քանի որ վերջիններս համառություն են ցուցաբերել եւ չեն տվել իրենց սարքերը, նրանց նույնպես բերման են ենթարկել։
Անի Գեւորգյանի խոսքով` մեքենայի մեջ ոստիկանները շարունակել են հարվածել իր ձեռքերին։ Իսկ արդեն Կենտրոնի բաժնում քաղաքացիական հագուստով մի անձ (լրագրողի վկայութամբ` հենց այդ բաժնի պետ Արտակ Պողոսյանը), նկատելով, որ Անի Գեւորգյանը հեռախոսով հարցազրույց է տալիս, ապտակել է նրան ու ձեռքից խլել հեռախոսը։ Մեկ այլ սենյակում մի քանի ոստիկան, հայհոյանքներ հնչեցնելով, ուժ են կիրառել օպերատոր Սարգիս Գեւորգյանի նկատմամբ։ Ավելի ուշ, անտեսելով փաստաբան հրավիրելու պահանջը, եւ՛ լրագրողին, եւ՛ օպերատորին խուզարկության են ենթարկել, վերցրել-տարել են տեսախցիկները, իսկ երբ վերադարձրել են, պարզվել է, որ նկարահանված կադրերը ջնջված են։ Անի Գեւորգյանն ու Սարգիս Գեւորգյանն ազատ են արձակվել երեկոյան 22։30-ի մոտակայքում։
Մենք` ներքոստորագրյալներս, հաշվի առնելով, որ վերջին տարիներին հաճախադեպ են դարձել հենց ոստիկանների կողմից լրագրողների իրավունքների խախտումները, նրանց օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումները, պահանջում ենք՝
• ՀՀ դատախազությունից՝ սույն հայտարարությունը, ինչպես եւ մամուլի բազմաթիվ հրապարակումները, դիտել որպես հաղորդում հանցագործության մասին,
• ՀՀ ոստիկանության ղեկավարութունից՝ հարուցել ծառայողական քննություն՝ պարզելու Կենտրոնի բաժնի պետի եւ նրա ենթակաների գործողությունների համաչափությունը եւ որոշելու նրանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը։
ՀՀ ոստիկանությանը նաեւ կոչ ենք անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել համակարգում նման ապօրինի արարքները բացառելու ուղղությամբ։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ