Աշխարհ

14.02.2014 10:31


Բելգիան օրինականացրել է մանկական էվթանազիան

Բելգիան օրինականացրել է մանկական էվթանազիան

«Ռոսբալտի» փոխանցմամբ՝ Բելգիայի խորհրդարանի ստորին պալատը՝ 86 կողմ, 44 դեմ, 12 ձեռնպահ ձայներով, ընդունել է անչափահասների էվթանազիայի մասին օրինագիծը:

Խոսքն անբուժելի հիվանդ այն երեխաների մասին է, ովքեր ունակ են ինքնուրույն որոշում կայացնել և տառապում են ցավերից։ Համաձայն օրինագծի՝ որոշումը չի կարող ընդունվել առանց ծնողների, բժիշկների, հոգեբանի և հոգեբույժի համաձայնության: Թագավորի՝ օրենքի ստորագրումից և հրապարակումից 10 օր անց այն ուժի մեջ կմտնի։ Դեռևս 2002–ին Բելգիայում ընդունվել է 18 տարեկանից բարձր անբուժելի հիվանդներին էվթանազիայի ենթարկելու մասին օրենքը։

Անչափահասների էվթանազիան ընդունված է նաև Նիդեռլանդներում։

Այս խորագրի վերջին նյութերը