Լրահոս

14.02.2014 10:57


ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կողմ է, որ ԼՂ–ն անմիջական մասնակցություն ունենա բանակցություններին

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կողմ է, որ ԼՂ–ն անմիջական մասնակցություն ունենա բանակցություններին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թուիթթերի» իր էջում ընդգծելով, որ Կիպրոսի հույներն ու թուրքերը հայտարարել են կարգավորման շուրջ համապարփակ բանակցություններ սկսելու մասին, հարց է հնչեցրել.

«Ինչո՞ւ նույնը չի կարելի անել նաև Լեռնային Ղարաբաղի դեպքում»։

Ուորլիքի այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԳՆ–ն.

«Համամիտ ենք՝ վաղուց ժամանակն է վերսկսելու ԼՂ–ի անմիջական մասնակցությամբ համապարփակ բանակցությունները»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը