Լրահոս

14.02.2014 11:21


«Եթե «շուխուրը» շատ մեծ չլինի, մարզային պոլիկլինիկաներում նույնպես անալիզ հանձնելը վճարովի կդառնա»

«Եթե «շուխուրը» շատ մեծ չլինի, մարզային պոլիկլինիկաներում նույնպես անալիզ հանձնելը վճարովի կդառնա»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հայտարարել է, թե մարտի 1-ից Երևանի պոլիկլինիկաներում որոշ ծառայություններ վճարովի են դառնալու, բայց վճարը լինելու է «սիմվոլիկ», իսկ ծրագիրը «պիլոտային» է, և, եթե Երևանում «իրեն արդարացնի», կներդրվի նաև մարզերում:
Փաստորեն, Դերենիկ Դումանյանը սիմվոլիստ է. որոշ ծառայությունների համար սիմվոլիկ վճար է սահմանում (ասենք` մեկ հազար դրամ): Իսկ թե ինչ է նշանակում «իրեն արդարացնել», պարզ է. եթե «շուխուրը» շատ մեծ չլինի, մարզային պոլիկլինիկաներում նույնպես անալիզ հանձնելը վճարովի կդառնա: Փայլուն գաղափար է. ամեն մեկից մի քանի հարյուր դրամ ես վերցնում, իսկ հանրագումարը կլորիկ թիվ է ստացվում` ոչ սիմվոլիկ:
Փոխարենը՝ տեսեք, թե ինչ գեղեցիկ է հնչում բացատրությունը` «որպեսզի քաղաքացիներն իրենց մասնակցությունը բերեն բուժծառայությունների վճարմանը»:

Իսկ քաղաքացիները ճիշտ կանեն, եթե իրենք էլ իրենց հերթին մի «պիլոտային ծրագիր» մշակեն և, ասենք, ծեծեն պրն Դումանյանին: Եթե ծրագիրն իրեն արդարացնի, կարելի է նաև մյուս նախարարներին ծեծել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը