Լրահոս

14.02.2014 11:35


Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի ծավալման, խմբավորումների ստեղծման, մարտական գործողությունների վարման, նոր սպառազինության ու տեխնիկայի բաշխման հարցերը, ինչպես նաև հեռահար միջոցների կիրառման խնդիրները: Քննարկումների մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել ինչպես պաշտպանական, այնպես էլ հակահարձակողական գործողությունների ընթացքում զորքերի կիրառման ձևերին և եղանակներին:

Այս խորագրի վերջին նյութերը