Լրահոս

14.02.2014 11:56


ԼՂՀ կառավարության ղեկավար. «Գերխնդիրը երկրի անվտանգությունն է»

ԼՂՀ կառավարության ղեկավար. «Գերխնդիրը երկրի անվտանգությունն է»

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին հանդիպել է համայնքապետերի համար կազմակերպվող դասընթացների մասնակիցների հետ: Վարչապետը նրանց ներկայացրել է տնտեսության ներկայիս վիճակն ու երկրի առաջ ծառացած խնդիրները: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության մամուլի բաժնից:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ գերխնդիրը երկրի անվտանգությունն է, որը, ինչպես նաև ժողովրդագրական վիճակը, պայմանավորված են տնտեսության զարգացմամբ: Ա. Հարությունյանը նշել է վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված թե՛ տնտեսական, թե՛ ժողովրդագրական աճի որոշ ձեռքբերումներ:

Վարչապետը առանձնացրել է նաև համայնքային նշանակության հարցերը, մասնավորապես անդրադարձել երիտասարդներին արտագնա աշխատանքից հետ պահելու, համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացման անհրաժեշտ քայլերին: Ա. Հարությունյանը գյուղապետերին կոչ է արել լինել նախաձեռնող և ակտիվություն ցուցաբերել տեղերում առկա գյուղատնտեսական պոտենցիալը լրիվ օգտագործելու ուղղությամբ:

Համայնքների ղեկավարներն իրենց հուզող հարցերի վերաբերյալ վարչապետից ստացան պարզաբանումներ:

Այս խորագրի վերջին նյութերը