Ռուսաստանում հայուհուն սպանած ադրբեջանցիները դատապարտվել են երկարատև ազատազրկման
Պերմի մարզային դատարանում լսվել է Ադրբեջանի քաղաքացիներ 46-ամյա Էլդանիզ Մամեդովի և 27-ամյա Ազեր Ակբերովի գործով դատական նիստը։ Ամբաստանյալները մեղադրվում էին առավելապես ծանր հանցագործություն կատարելու համար, հայտնում է ՌԴ դատախազությունը։ Դատարանը Մամեդյարովին մեղավոր է ճանաչել ՌԴ քրեական օրենսգրքի
33 հոդվածի 3-րդ, 105 հոդվածի 2-րդ մասերով (սպանության կազմակերպում և պատվիրում), իսկ Ակբարովին՝ 105 հոդվածի 2-րդ մասով (պատվիրված սպանություն)։
Դատական նիստի ընթացքում հաստատվել է, որ Մամեդովը, քննության ընթացքում անձը չպարզած քաղաքացուց, վարձատրության դիմաց կազմակերպել է Սոլիկամսկ քաղաքի գլխավոր ճարտարապետ Օլգա Կարապետյանի սպանությունը, որի իրագործումը պատվիրել է Ակբարովին։

Օլգա Կարապետյանը սպանվել էր 2010թ.–ի մարտի 18-ին։